ՀԱԻՆ հայտարարությունը մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության հայտարարությունը Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը։ Մենք խորապես անհանգստացած ենք առողջապահության ոլորտում մարդու իրավունքների նմանօրինակ ոտնահարումների եւ խտրական գործողությունների վերաբերյալ ստացված լուրերով, եւ մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում տուն-ինտերնատի ..կարդալ ՀԱԻՆ հայտարարությունը մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ

Ի՞նչ է հուզական ինտելեկտը․ պատմական ակնարկ

Այսօր հաճախ է կիրառվում «հուզական ինտելեկտ» արտահայտությունը, առկա են բազմաթիվ դասընթացներ, որոնց նպատակն է զարգացնել մարդկանց հուզական ինտելեկտը, եւ կարող ենք ասել, որ մարդկանց մոտ այսօր ձեւավորվում է ընդհանրական պատկերացում, թե ինչ է իրենից այն ներկայացնում։ Այժմ փորձենք պատմական ակնարկ կատարել, եւ հասկանալ, թե որտեղից է այն ծագում։ Մինչեւ հուզական ինտելեկտ հասկացությունը կմտներ շրջանառության մեջ, ..կարդալ Ի՞նչ է հուզական ինտելեկտը․ պատմական ակնարկ

Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը Միացյալ Նահանգներում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր՝ խլելով ավելի քան 45900 մարդու կյանք: Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, սակայն այն հաճախ կարելի է կանխել: Ինքնասպանության նախանշաններն իմանալը եւ օգնության տրամադրումը կարող է օգնել փրկել կյանքեր: Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ ..կարդալ Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Նեյրոբազմազանությունը նկարագրում է այն գաղափարը, որ մարդիկ տարբեր կերպ են զգում եւ փոխազդում իրենց շրջապատող աշխարհի հետ. չկա մեկ «ճիշտ» մտածելակերպ, ուսուցում եւ վարք, իսկ տարբերությունները չեն դիտվում որպես թերություն: Նեյրոբազմազանություն բառը վերաբերում է բոլոր մարդկանց բազմազանությանը։ Այն հաճախ օգտագործվում է աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) եւ նյարդաբանական կամ զարգացման այլ առանձնահատկությունների համատեքստում: Նեյրոբազմազանության շարժումն ի ..կարդալ Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Հոգեկան առողջությունն արտակարգ իրավիճակներում

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների կոնֆլիկտներից տուժած բնակչության շրջանում հոգեկան առողջության միջին ծանրության խնդիրների հետ առերեսվում են նրանց 13 տոկոսը, այդ թվում դեպրեսիա եւ տագնապ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ – Արտակարգ իրավիճակներում գրեթե բոլորն առնչվում են դիսթրեսի հետ՝ մեծամասնությունն այն հաղթահարում են։ – Վերջին 10 տարիների ընթացքում պատերազմների կամ այլ կոնֆլիկտների հետ առնչվողների 9 ..կարդալ Հոգեկան առողջությունն արտակարգ իրավիճակներում

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, այն հանդիսանում է իրազեկման կարեւորագույն միջոցառում, որի նպատակն է տրամադրել եզակի ուղերձ, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։ Ինքնասպանությունների կանխարգելման առաջին համաշխարհային օրը հաջողությամբ մեկնարկել է Ստոկհոլմում 2003 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ ամբողջ աշխարհում օրը սահմանելով որպես խնդրի վրա ..կարդալ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը

Դպրոցը գրեթե միշտ ստանձնել է ավել պարտականություններ եւ ունեցել է ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Այն համայնքների կարեւորագույն եւ անբաժան մաս է կազմում՝ ակադեմիական հմտությունների հետ մեկտեղ երեխաներին սովորեցնելով առօրյա կյանքի հմտություններ: Հմտությունների այդ շարքում իր կարեւոր դերն ունի սոցիալ-հուզական ուսուցումը: Սոցիալ-հուզական ուսուցումը կրթական հայեցակարգ է, որն օգնում է երեխաներին ..կարդալ Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը