Մեր տեսլականն ու առաքելությունը
Մեր տեսլականն աշխարհն է, որտեղ համայնքները, ղեկավար մարմինները եւ ձեռնարկությունները հոգեկան առողջության խնամքի հասանելի միջոցներով եւ խտրականությունից զերծ աջակցող միջավայրեր են ստեղծում՝ հոգեկան առողջության բարեկեցության համար։
Մեր առաքելությունն է հոգեկան առողջության իրազեկումը, հոգեկան առողջության բարեկեցությունը եւ խնամքի հասանելիությունը առաջադեմ գիտելիքների տրամադրմամբ, հոգեկան առողջության կարեւորագույն դերի հաղորդակցմամբ, աջակցող միջավայրերի խթանմամբ եւ խարանի հաղթահարմամբ:
Մեր արժեքները
Մեր արժեքներն են թափանցիկությունը, արդարությունը, օրինականությունն ու ժողովրդավարությունը, համերաշխությունն ու միասնականությունը, խտրականության բացառումը, ձգտումը, քաջությունն ու առաջնորդությունը, բարեխիղճությունն ու հաշվետվողականությունը։
Մեր առաջնորդող սկզբունքները․
– համագործակցել բոլոր անհատների եւ խմբերի հետ, որոնք հանձն են առնում նպաստել հոգեկան առողջության իրազեկմանը եւ պայքարել խարանի եւ խտրականության դեմ,
– լինել բաց, ազնիվ եւ հաշվետու մեր հարաբերություններում միմյանց եւ բոլոր նրանց հետ, ում հետ աշխատում ենք,
– լինել ժողովրդավար, քաղաքականապես անկախ եւ անկողմնակալ մեր աշխատանքում,
– ընդունել միայն միջոցներ, որոնք չեն սահմանափակի խնդիրներին ազատ, ամբողջովին եւ անկողմնակալ արձգանքելու մեր հնարավորությունը,
– ներդրողներին տրամադրել ճշգրիտ եւ պատեհաժամ հաշվետվություններ մեր գործունեության վերաբերյալ,
– հարգել եւ խրախուսել հարգանքը մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների նկատմամբ,
– մեր ղեկավար մարմիններում ձգտել հավասարակշռված եւ բազմազան ներկայացվածության: