Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների կոնֆլիկտներից տուժած բնակչության շրջանում հոգեկան առողջության միջին ծանրության խնդիրների հետ առերեսվում են նրանց 13 տոկոսը, այդ թվում դեպրեսիա եւ տագնապ։
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ
– Արտակարգ իրավիճակներում գրեթե բոլորն առնչվում են դիսթրեսի հետ՝ մեծամասնությունն այն հաղթահարում են։
– Վերջին 10 տարիների ընթացքում պատերազմների կամ այլ կոնֆլիկտների հետ առնչվողների 9 տոկոսն առնչվել են հոգեկան առողջության խնդրի հետ։
– Հակամարտության գոտում ապրողների 22 տոկոսն առնչվում են դեպրեսիայի, տագնապի, հետտրավմատիկ սթրեսային խանգարման, երկբեւեռ աֆեկտիվ խանգարման կամ շիզոֆրենիայի հետ։
– Դեպրեսիան ավելի տարածված է կանանց մոտ, այն ավելի հաճախ է դիտարկվում մեծահասակների մոտ։
– Հոգեկան առողջության ծանր խնդրիներ ունեցողներն առավելապես խոցելի են արտակարգ իրավիճակների ժամանակ եւ հոգեկան առողջության խնամքի կարիք ունեն։
– Որպես առողջապահական արձանգանքի բաղադրիչ միջազգային ուղեցույցները հորդորում են հոգեկան առողջության խնամքը դարձնել հասանելի ճգնաժամի դեպքում։
– Ի հեճուկս արտակարգ իրավիճակների ողբերգական բնույթի, դրանք ստեղծում են հնարավորություն հոգեկան առողջության կայուն համակարգերի ձեւավորման համար։
Խնդիրների տարածվածությունը
Արտակարգ իրավիճակներում գտնվողների մեծամասնությունն առնչվում են դիսթրեսի հետ՝ տագնապի զգացողություն եւ ընկճվածություն, հուսահատություն, քնի խանգարում, հոգնածություն կամ զայրույթ։
Սա բնական է եւ մեծամասնությունը հաղթահարում են այս մարտահրավերները ժամանակի ընթացքում։ Այդուհանդերձ, հաճախ հանդիպող հոգեկան առողջության խնդիրների դիտարկումը հուշում է, որ դրանք կրկնապատկվում են հումանիտար ճգնաժամերի ժամանակ։
Կոնֆլիկտների հետ առնչված բնակչության շրջանում հոգեկան առողջության խնդիրները չափազանց տարածված են։ 39 երկրներում ԱՀԿ անցկացրած 129 հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում պատերազմական գործողությունների հետ առնչվածների 22 տոկոսն առնչվում են դեպրեսիայի, տագնապի եւ հոգեկան առողջության այլ խնդիրների հետ։
Միացի՛ր մեզ սոցիալական ցանցերում
Մեր առաքելությունն է հոգեկան առողջության իրազեկումը, հոգեկան առողջության բարեկեցությունը եւ խնամքի հասանելիությունը առաջադեմ գիտելիքների տրամադրմամբ, հոգեկան առողջության կարեւորագույն դերի հաղորդակցմամբ, աջակցող միջավայրերի խթանմամբ եւ խարանի հաղթահարմամբ: Ե՛կ միասին դա անենք։
Սրդյունավետ արձագանք
ԱՀԿ արդյունավետ արձագանքի ուղեցույցները հորդորում են տրամադրել մի քանի դասի ծառայություններ՝ առաջնայինից մինչեւ կլինիկական։ Հոգեկան առողջության կլինիկական խնամքն անհրաժեշտ է տրամադրել հոգեկան առողջության մասնագետների (հոգեբանների կամ հոգեբույժների) հսկողության ներքո։
– Անհրաժեշտ է խրախուսել համայքների ինքնօգնությունն ու բարելավել սոցիալական աջակցությունը։ Դրա արդյունավետ տարբերակ կարող է լինել համայնքային խմբերի ձեւավորումը, որոնց անդամները կկենտրոնանան խնդիրների համագործակցաբար լուծման վրա, մասնակցելով արտակարգ իրավիճակների հաղթահարման գործընթացին, սովորելով նոր հմտություններ եւ ապահովելով խոցելի եւ մարգինալացված խմբերի անդամների ներգրավվածությունը, այդ թվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։
– Հոգեբանական առաջին օգնության կիրառելի աջակցություն այն անձանց, որոնք ունեն արտահայտված դիսթրես արտակարգ իրավիճակի ազդեցության պատճառով։ Աջակցությունը պետք է հասանելի դարձնել նաեւ բուժանձնակազմի եւ կամավորների համար։
– Հոգեկան առողջության կլինիկական առաջնային խնամք առաջնային խնդիրների համար (դեպրեսիա, էպիլեպսիա եւ այլն), որը պետք է տրամադրվի յուրաքանչյուր առողջապահական հաստատությունում վերապատրաստված հիմնական անձնակազմի կողմից։
– Հոգեբանական միջամտություն երկարատեւ դիսթրեսից տուժած անձանց համար, որը պետք է տրամադրվի մասնագետների կամ վերապատրաստված համայքային աշխատողների կողմից (առողջապահական կամ սոցիալական ոլորտ) վերահսկվող միջավայրում։
– Հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցող անձանց իրավուքների պաշտպանությունը առավել կարեւոր է հումանիտար ճգնաժամերի ժամանակ։ Սա պետք է ներառի այցերը, մշտադիտարկումն ու աջակցությունը հոգեբուժական ծառայություններ տրամադրող հաստատություններում եւ այլ վայրերում։
– Անհրաժեշտ է հիմնել հոգեկան առողջության մասնագետների, ընդհանուր առողջապահական ծառայություններ տրամադրողների, համայնքային ծառայությունների եւ այլ ծառայությունների միջեւ մասնագիտական կապեր եւ համագործակցության մեխանիզմներ։
Credits: photo by Mael BALLAND on Unsplash