
Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) համագործակցության է հրավիրում մասնագետների եւ ուսանողների։
Նախաձեռնությունը համագործակցության է հրավիրում հոգեբանների եւ սոցիալական աշխատողների իր առաջիկա նախագծում ներգրավելու նպատակով։ Նախագծի վերաբերյալ տեղեկությունները շուտով հասանելի կլինեն առաջիկա նախագծեր բաժնում։
Համագործակցությունն իրականացվում է կամավորական սկզբունքով՝ դրամական փոխհատուցում չի նախատեսվում։
Նախաձեռնությունը հոգում է կամավորական աշխատանքի ընթացքում գոյացած փոխադրման բոլոր ծախսերը՝ նախապես սահմանված կարգով։
Հավելյալ տեղեկություններ
– Ներգրավվող մասնագետների քանակը՝ 10 (տասը),
– համագործակցության ընդհանուր տեւողությունը՝ 6 (վեց) ամիս (հնարավոր է երկարացնել),
– ակնկալվող շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 4 (չորս) ժամ (հնարավոր է ավելացնել ըստ կամավորի ցանկության),
– աշխատանքային ժամերը՝ ֆիքսված եւ ճկուն (հաշվի առնելով շահառու/ներ/ի կարիքները),
– աշխատանքի վայրը՝ առցանց եւ առկա (հաշվի առնելով շահառու/ներ/ի կարիքները եւ մասնագետի բնակության վայրը)։
Կամավորական աշխատանքն ընձեռում է մի շարք հնարավորություններ, այդ թվում՝
– անվճար վերապատրաստում,
– աշխատանքային/կամավորության փորձ։
Տրամադրվում է կամավորության հավաստագիր։
Նախապայմաններ
– Բարձրագույն մասնագիտական հոգեբանական կամ սոցիալական կրթություն (ամբողջական կամ անավարտ),
– հայերեն լեզվի իմացություն (որպես մայերենի լեզու),
– բարձր պատասխանատվություն,
– մասնագիտական աճի ցանկություն։
Ցանկալի է
– 1 (մեկ) տարվա աշխատանքային/կամավորության փորձ,
– անգլերեն լեզվի խոսակցական իմացություն։
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք համագործակցությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով
Այո, կամավորի հետ կնքվում է պայմանագիր։
Ես դեռ ուսանող եմ, արդյո՞ք հնարավորություն եմ ունենալու տրամադրել հոգեբանական խորհրդատվություն
Ոչ, միայն մասնագիտական բարձրագույն կրթությամբ մասնագետները կարող են տրամադրել այս ծառայությունը։
Ե՞րբ է սկսվելու աշխատանքը
Ապրիլ ամսվա երկրորդ կեսին, հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն հարցազրույցների ընթացքում։
Խնդրում ենք լրացնել հայտադիմումը։
Կամավորների ընտրությունն իրականացվում է 3 (երեք) փուլով՝
– դիմումների դիտարկում եւ համապատասխանության ստուգում,
– հարցազրույց,
– մասնագիտական հարցազրույց։
Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ Նախաձեռնությունը կապ կհաստատի եւ կհրավիրի հոջորդող հարցազրույցներին։
Առաջին փուլը չհաղթահարած դիմորդներին հորդորում ենք կապ պահպանել Նախաձեռնության հետ, ձեր աջակցությունը կարող է անկյունաքարային դեր ունենալ Նախաձեռնության այլ նախագծերում։ Մենք անպայման կապ կհաստատենք եւ կառաջարկենք համագործակցության այլ տարբերակներ առաջին իսկ հնարավորության դեպքում։
Նախաձեռնության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների, հարցերի եւ առաջարկությունների դեպքում խնդրում ենք դիմել [email protected] էլփոսթով կամ սոցիալական ցանցերի մեր օգտահաշիվներին՝
Credits: photo by Alexandr Hovhannisyan on Unsplash