Նախանշաններն այն մասին, որ ինչ-որ մեկը կարող է հայտնվել ինքնասպանության փորձի անմիջական վտանգի տակ, ներառում են՝
- խոսակցություն մահանալու կամ ինքնասպանության մասին,
- սնվելու կամ քնի հետ կապված խնդիրներ,
- խոսակցություն հուսահատության եւ/կամ ապրելու պատճառների բացակայության մասին,
- վարքի կտրուկ փոփոխություն,
- խոսակցություն փակուղում լինելու զգացողության մասին,
- անհաղթահարելի հուղական եւ/կամ ֆիզիկական ցավի զգացում,
- խոսակցություն անպետք լինելու եւ/կամ ուրիշների համար բեռ հանդիսանալու մասին,
- հետաքրքրության կորուստ հոբիներից, աշխատանքից եւ ուսումից,
- ընտանիքից եւ ընկերներից մեկուսացումն ու հրաժեշտը,
- արժեքավոր ունեցվածքի հանձնում, կտակի կազմում,
- ռիսկային վարք, որը կարող է հանգեցնել մահվան, օրինակ՝ չափազանց արագ կամ խմիչքի ազդեցությամբ մեքենա վարելը,
- հաճախ խոսելը կամ մտածելը մահվան մասին,
- սեփական տեսքի նկատմամբ հետաքրքրության կորուստ։
Այլ կարեւոր նախանշաններ, որոնք կարող են հուշել ինքասպանության փորձի հավանականության մասին՝
- տրամադրության ծայրահեղ փոփոխություններ,
- ինքնասպանության ուղիների որոնում, օրինակ՝ մահացու մեթոդների առցանց որոնումը, հաբեր կուտակելը կամ ատրճանակ գնելը,
- խոսակցություն անհաղթահարելի մեղքի կամ ամոթի զգացողության մասին,
- ավելի հաճախ ալկոհոլ կամ թմրանյութ/հոգեներազդող նյութ օգտագործելը,
- ուտելու կամ քնելու սովորությունների փոփոխությունը։
Կարեւոր է նշել, որ ինքնասպանությունը սթրեսին նորմալ արձագանք չէ: Ինքնասպանության մտքերը կամ գործողությունները ծայրահեղ անհանգստության նշան են, եւ չպետք է անտեսվեն: Եթե այս նախանշանները վերաբերում են ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին, դիմեք օգնության որքան հնարավոր է շուտ, հատկապես, եթե վարքագիծը վերջերս է ձեւավորվել: