Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) համագործակցության է հրավիրում գրաֆիկ դիզայներների իր առաջիկա գործունեության մեջ ներգրավելու նպատակով։
Համագործակցությունն իրականացվում է կամավորական սկզբունքով՝ դրամական փոխհատուցում չի նախատեսվում։
Հավելյալ տեղեկություններ
- Ներգրավվող մասնագետների քանակը՝ 2 (երկու),
- համագործակցության ընդհանուր տեւողությունը՝ 6 (վեց) ամիս (հնարավոր է երկարացնել),
- ակնկալվող շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 4 (չորս) ժամ (հնարավոր է ավելացնել ըստ կամավորի ցանկության),
- աշխատանքային ժամերը՝ ճկուն,
- աշխատանքի վայրը՝ առցանց։
Կամավորական աշխատանքն ընձեռում է աշխատանքային/կամավորության փորձի ձեռքբերման հնարավորություն։ Տրամադրվում է կամավորության հավաստագիր։
Կամավորների ընտրությունն իրականացվում է 2 (երկու) փուլով՝
- դիմումների դիտարկում եւ համապատասխանության ստուգում,
- հարցազրույց:
Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ Նախաձեռնությունը կապ կհաստատի եւ կհրավիրի հոջորդող հարցազրույցին։
Առաջին փուլը չհաղթահարած դիմորդներին հորդորում ենք կապ պահպանել Նախաձեռնության հետ, ձեր աջակցությունը կարող է անկյունաքարային դեր ունենալ Նախաձեռնության գործունեության համար։ Մենք անպայման կապ կհաստատենք եւ կառաջարկենք համագործակցության այլ տարբերակներ առաջին իսկ հնարավորության դեպքում։
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք համագործակցությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով
Այո, կամավորի հետ կնքվում է պայմանագիր։
Ես դեռ ուսանող եմ, արդյո՞ք կարող եմ դիմել
Այո, դիմելու պայմանները նույնն են նաեւ ուսանողների համար։։
Ինչպե՞ս դիմել
Դիմելու համար խնդրում ենք [email protected] էլփոսթին ուղարկել՝
- ձեր արդի CV-ն, եւ
- նամակին կցել 3 (երեք) գրաֆիկ աշխատանք։
Նախաձեռնության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների, հարցերի եւ առաջարկությունների դեպքում խնդրում ենք դիմել [email protected] էլփոսթով կամ սոցիալական ցանցերի եւ մեսենջերների մեր օգտահաշիվներին՝