«Հոգեսոցիալական աջակցություն» մասնագիտական վերապատրաստում

«Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը» հրավիրում է մասնակցել «Հոգեսոցիալական աջակցություն» մասնագիտական վերապատրաստմանը։

Վերապատրաստումը ներառում է՝

  • երկրորդային տրավմա,
  • խնդրի կառավարում+,
  • արտակարգ իրավիճակների կառավարում,
  • քոփրոդաքշն,
  • հոգեբանական առաջին օգնություն։

Վերապատրաստումն անցկացվում է կազմակերպության կողմից, մասնակցությունն անվճար է։

Վերապատրաստման արդյունքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մասնակիցները հնարավորություն կունենան կամավորական հիմունքներով համագործակցել կազմակերպության հետ։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել այս ձեւաթուղթը։

Ո՞վ կարող է մասնակցել վերապատրաստմանը

Մասնագետներ, ովքեր տրամադրում են, կամ ցանկանում են տրամադրել աջակցություն բռնի տեղահանված անձանց, խնամակալներին, կամ այլ խոցելի խմբի ներկայացուցիչներին։

* Հոգեկան առողջության կամ հարակից ոլորտի մասնագիտական կրթությունը ցանկալի է։