Հուզական աջակցության թեժ գծի ավագ մասնագետ

Նոր վերջնաժամկետ՝ 28 փետրվար, 2025

  1. Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան։
  2. Տեւողությունը՝ 5 ամիս, երկարաձգման հնարավորությամբ (հաշվի առնելով միջոցների առկայությունը եւ պարտականությունների բավարար կատարումը):
  3. Աշխատավարձը կքննարկվի առաջին հարցազրույցի ընթացքում։
  4. Պարտականությունների բնույթը․ խորհրդատվություն նախագծի ղեկավարի եւ կլինիկական ղեկավարի ընդհանուր՝ կլինիկական ղեկավարի անմիջական հսկողության ներքո։ Ավագ մասնագետը հուզական աջակցության թեժ գծի համար կկատարի գործառնական պարտականություններ, ներառյալ հեռախոսով եւ առցանց հարթակներով խորհրդատվության տրամադրում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին: 
    • Զեկուցում է ծրագրի ղեկավարին եւ ծրագրի կլինիկական ղեկավարին։
    • Համակարգում է օպերատորների, այդ թվում կամավորների աշխատանքը։
    • Սերտորեն համագործակցում է կլինիկական ղեկավարի, գործընկերների, եւ ՏՀՏ (ICT) պատասխանատուի հետ։
  5. Թեժ գծի մասին․ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը գործարկում է հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին ծառայող անվճար հուզական աջակցության թեժ գիծ։ Թեժ գիծը համալրված է օպերատորներով՝ հոգեբաններով եւ հոգեհուզական աջակցության կամավորներով, ովքեր հարմարեցված եւ գաղտնի աջակցություն են ցուցաբերում հոգեհուզական մարտահրավերների հետ առնչվող անհատներին: Կազմակերպությունը ձգտելով հզորացնել թեժ գծի կարողությունները աշխատանքի է հրավիրում ավագ ՀԱՀՍԱ (MHPSS) մասնագետի թեժ գծի շահառուներին աջակցության տրամադրման, եւ թեժ գծի օպերատորների աշխատանքի մշտադիտարկման եւ աջակցման նպատակով։ Ավագ մասնագետը պետք է հետեւի ՀԱՀՍԱ ստանդարտների կատարմանը եւ կոորդինացնի ծառայությունների տրամադրումը տեղի եւ միջազգային գործընկերների հետ։ Նա պետք է ծառայի որպես պաշտպանության պատասխանատու (Safeguarding Focal Point), ձգտելով պաշտպանել խոցելի շահառուներին վտանգից, չարաշահումից, շահագործումից, եւ անտեսումից։ Թեժ գծի աշխատակիցները աջակցություն կտրամադրեն ծառայության շահառուներին՝ կազմակերպության տեխնիկական աջակցությամբ եւ գործընկերների հետ համագործակցությամբ։
  6. Ծառայությունների չափելի արդյունքներ եւ պարտականություններ
    1. Շաբաթական ժամանակացույցի համաձայն (օրական մինչեւ 5 ժամ) ստանալ թեժ գծի մուտքային զանգեր եւ տրամադրել աջակցություն՝ համաձայն հուզական աջակցության թեժ գծի ուղեցույցների եւ ընթացակարգերի: Աջակցությունը տրամադրվում է հեռակա կարգով, այն կարող է նաեւ ներառել խորհրդատվություն, ներառյալ հոգեբանական առաջին օգնություն ըստ անհրաժեշտության:
    2. Մասնագիտացված կամ հասցեական աջակցության կարիք ունեցող ծառայության շահառուներին ուղղորդել ամենահարմար եւ մատչելի ծառայություն տրամադրողներին՝ խստորեն պահպանելով հուզական աջակցության թեժ գծի ուղղորդման ընթացակարգերը եւ ուղեցույցները: 
    3. Անհրաժեշտության դեպքում զանգահարողներին ուղղորդել արտաքին ծառայություններ մատուցողներին: 
    4. Ապահովել հաղորդակցության գաղտնիությունը եւ անհատի անհայտ մնալու իրավունքը ծառայության ուղեցույցների, կազմակերպության ներքին իրավական ակտերի, եւ ՀՀ օրենսդրության համաձայն։ 
    5. Արդի պահել ուղղորդման առկա ուղիները եւ ակտիվորեն աջակցել ծառայությունների քարտեզագրմանը՝ ուղղորդումը դյուրին եւ արդյունավետ դարձնելու համար, համակարգել քարտեզագրման գործընթացը։
      • Մշտադիտարկել եւ կապվել տեղի հոգեկան առողջության ծառայությունների հետ արդյունավետ քարտեզագրման նպատակով։
      • Նույնականացնել եւ կապվել ռիսկի խմբում գտնվող շահառուների հետ աշխատող կառույցների հետ ծառայությունների տրամադրման կոորդինացման նպատակով։
    6. Ամբողջական տեղեկատվությամբ գրանցել բոլոր ստացված եւ կատարված զանգերը ծառայության շահառուների հարաբերությունների կառավարման համակարգում, համոզվել, որ բոլոր մասնագետների գրառումները ճշտգրիտ են եւ ժամանակին։
    7. Հավատարիմ մնալով անձնական տվյալների պաշտպանության ուղեցույցներին եւ էթիկական չափանիշներին, ամեն ամիս զեկուցել զանգերի եւ խորհրդատվությունների քանակը, նույնականացված մարտահրավերների հակիրճ նկարագրությունը, ինչպես նաեւ հետագա քայլերի նկարագիրը։ 
    8. Նույնականացնել եւ կապվել համապատասխան խմբերի եւ մարտահրավերների հետ աշխատող կազմակերպությունների հետ, եւ կոորդինացնել անհատական կամ խմբային ծառայությոնների տրամադրումը ծառայության մասնագետների հետ ակտիվ համագործակցությամբ։ 
    9. Աջակցել թեժ գծին յուրահատուկ ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SoPs) մշակմանը եւ հավատարիմ մնալ արդեն հաստատվածներին: Շարունակաբար աշխատել կլինիկական ղեկավարի հետ ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։
    10. Համակարգել թեժ գծի օպերատորների աշխատանքը, համոզվելով, որ պահպանվում են թեժ գծին յուրահատուկ ստանդարտ գործառնական այն ընթացակարգերն (SoPs) ու կիրառվում են այն ապացուցահեն միջամտությունները, որոնք նաեւ նախապես ուսուցանվել են կազմակերպության կողմից։
    11. Մասնակցել վերահսկման եւ գործերի կառավարման հանդիպումներին:
    12. Միանալ ղեկավարության հանդիպումներին, երբ նախատեսված է:
    13. Կատարել այլ առաջադրանքներ:

Ծրագրի զարգացում եւ կոորդինացիա

  1. Տրամադրել թեժ գծի ծառայությունների ապացուցահեն միջամտությունների տեխնիկական խորհրդատվություն։
  2. Ներկայացնել կազմակերպությունը հոգեկան առողջության տեղի եւ տարածաշրջանային հանդիպումներին եւ քննարկումներին ծառայությունների բարելավման նպատակով։
  3. Համոզվել, որ օպերատորների աշխատանքը կազմակերպվում է հուզական աջակցության եւ անվտանգության ընթացակարգերին համապատասխան, եւ պահպանվում են նախագծի դոնորների պայմանները։

Պաշտպանություն եւ անվտանգություն

  1. Հանդես գալ որպես պաշտպանության պատասխանատու, ձգտելով պաշտպանել խոցելի շահառուներին վտանգից, չարաշահումից, շահագործումից, եւ անտեսումից։
  2. Համոզվել, որ թեժ գծի բոլոր գործողությունները համապատասխանում են պաշտպանության քաղաքականություններին եւ էթիկական ստանդարտներին։
  3. Կազմակերպության պաշտպանության միջոցների բարելավման նպատակով աջակցել իրազեկման նախաձեռնությունների եւ վերապատրաստումների պլանավորմանն ու իրականացմանը։

Մշտադիտարկում, գնահատում եւ զեկուցում

  1. Համոզվել, որ զեկույցները կազմվում եւ տրամադրվում են ժամանակին, ներառյալ կարեւոր միտումների եւ մարտահրավերների վերաբերյալ տեղեկություններն ու դիտարկումները։
  2. Հետեւել կատարողական ցուցիչներին, այդ թվում՝ ծառայության օգտագործում, ուղղորդման արդյունավետություն, եւ շահառուների բավարարվածություն։
  3. Աջակցել մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության, եւ ուսման գործընթացներին, համոզվելով, որ թեժ գիծը համապատասխանում է սահմանված որակական չափանիշներին։

Արդյունքների գնահատման չափանիշներ

  • Թեժ գծի աշխատանքն ըստ ժամանակացույցի: 
  • Թեժ գծի աջակցության տրամադրումը ծառայության շահառուներին.
  • Անհրաժեշտության դեպքում գործերի կանոնավոր ուղղորդում եւ կառավարում:
  • Մատուցվող ծառայությունների հետեւողական հաշվետվություն:
  • Ծառայությունների քարտեզագրման հետեւողական թարմացում:

Պահանջվող կրթություն, փորձ եւ հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն՝ կլինիկական հոգեբանություն, խորհրդատվական հոգեբանություն, սոցիալական աշխատանք, հոգեթերապիա՝ անհատական եւ խմբային հոգեբանական ծառայությունների մատուցման առնվազն 3 տարվա հետբուհական փորձով:
  • Ճանաչված մասնագիտական ասոցիացիայի անդամակցությունը ցանկալի է:
  • Հեռավար խորհրդատվության մեթոդների փորձ:
  • Թեժ գծի գործառույթների եւ ՀԱՀՍԱ ծառայությունների իրարկման փորձ։
  • Հոգեկան առողջության ուղղորդման եւ քարտեզագրման իմացություն։
  • Մարդասիրական կազմակերպություններում աշխատելու փորձ։
  • Կազմակերպչական եւ վերլուծական կարողություններ։
  • Ինքնուրույն աշխատելու ունակություն։
  • Հայերենի սահուն իմացությունը պարտադիր է։
  • Անգլերենի B2 մակարդակի եւ ավել տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:

Կարողություններ եւ արժեքներ

Ներառականություն եւ հարգանք բազմազանության նկատմամբ. հարգել եւ խթանել անհատական եւ մշակութային տարբերությունները. հնարավորության դեպքում խրախուսել բազմազանությունը եւ ներառականությունը:

Ազնվություն եւ թափանցիկություն. պահպանել բարձր էթիկական չափանիշներ եւ գործել կազմակերպության սկզբունքներին, կանոններին եւ վարքագծի չափանիշներին համապատասխան:

Պրոֆեսիոնալիզմ․ դրսեւորել համակարգված, գրագետ եւ պարտաճանաչ աշխատելու կարողություն, եւ ցուցաբերել զգայուն դատողություն առօրյա մարտահրավերների հետ առնչվելիս:

Հիմնական կարողություններ եւ ցուցիչներ

Թիմային աշխատանք. ընդհանուր նպատակներին հասնելու եւ արդյունքների բարելավման նպատակով զարգացնել եւ խթանել արդյունավետ համագործակցությունը ստորաբաժանումների ներսում եւ դրանց միջեւ:

Արդյունավետություն. իրականացնել արդյունավետ աշխատանք հիմնված ծառայության վրա, ժամանակին, ցուցաբերելով նպատակասլացություն եւ հավատարմություն համաձայնեցված արդյունքների նկատմամբ:

Գիտելիքի կառավարում եւ փոխանակում. շարունակաբար ձգտել սովորել եւ տրամադրել գիտելիքներ, լինել նորարար:

Հաշվետվողականություն. հաշվետվողական լինել կազմակերպության առաջնահերթությունների իրականացման, սեփական գործողությունների եւ պատվիրակված աշխատանքի իրականացման համար: 

Հաղորդակցություն. խրախուսել եւ նպաստել հստակ եւ բաց հաղորդակցությունը, բարդ հարցերը բացատրել տեղեկացնող, ոգեշնչող եւ մոտիվացնող ձեւով:

Ինչպես դիմել

Դիմելու համար խնդրում ենք լրացնել այս ձեւաթուղթը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված մասնագետները։