ՀԱԻՆ-ը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ մեկնարկում է «Հուզական աջակցության թեժ գիծ» պիլոտային նախագիծը

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունն ուրախ է հայտարարել Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցության մասին։ Համագործակցության նպատակը «Հուզական աջակցության թեժ գիծ» նախագծի մեկնարկն է, որը 2025 թվականի ապրիլից կտրամադրի անվճար եւ գաղտնի հոգեկան առողջության աջակցություն հանրությանը։

Այս համագործակցությունը կարեւոր քայլ է հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը բարելավելու ուղղությամբ։ Թեժ գիծը գործելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից 18:00-ն, տրամադրելով կոնֆիդենցիալ աջակցություն, գիտահեն միջամտություններ եւ լրացուցիչ ռեսուրսների ուղղորդում։ Ծառայությունը հասանելի կլինի 080 000 900 անվճար հեռախոսահամարով։

Հոգեհուզական ճգնաժամում գտնվող անձանց կտրամադրվի անհապաղ աջակցություն վերապատրաստված հոգեկան առողջության մասնագետների եւ կամավորների կողմից: Համոզվելով, որ ժամանակին եւ մշակութային առումով տեղայնացված աջակցությունն ավելի հասանելի է՝ նախաձեռնության նպատակն է լրացնել ծառայությունների եւ աջակցության առկա բացը։

Այս նախաձեռնության շնորհիվ մենք ձգտում ենք աջակցել այն անհատներին, ովքեր այլ հանգամանքներում կարող էին չընդգրկվել աջակցության ծառայությունների շրջանակում։ Թեժ գծի պիլոտային նախագիծը նախատեսում է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կանխարգելիչ գիտահեն աջակցություն։

«Հուզական աջակցության թեժ գիծը» մեր եւ Երևանի քաղաքապետարանի հոգեկան առողջության կարիքների ժամանակին եւ հոգատար հասցեագրման համատեղ հանձնառության արտահայտումն է։ Հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարելավմամբ մենք ձգտում ենք նվազեցնել հոգեկան առողջության ծառայություններից օգտվելու խոչընդոտները եւ խթանել հանրության բարեկեցությունը։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել [email protected] էլ. հասցեին։