Կանխարգելում

Հոգեկան առողջության իրազեկման դերը փոքրամասնությունների համայնքներում

Հունիսի 28-ի Բոսթոնի Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայում մեր գործընկերների եւ աջակիցների օգնությամբ Նախաձեռնությունը կազմակերպեց «Հոգեկան առողջության իրազեկման դերը փոքրամասնությունների համայնքներում» թեմայով պանելային քննարկումը։

Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության օր։ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը շնորհավորում է բոլոր երեխաներին իրենց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Երեխաների իրավունքները եւ հոգեկան առողջությունը երկու կարեւոր ոլորտներ են, որոնք սերտորեն փոխկապակցված են: Երեխաներն իրավունք ունեն ստանալու պատշաճ խնամք, առողջապահական ծառայություններ, կրթություն, ապրելու էկոլոգիապես մաքուր միջավայրում, որը նպաստում է նրանց հոգեկան առողջությանը եւ ..կարդալ Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Միջսերնդային տրավմա

Միջսերնդային տրավման այն տրավման է, որը տրավմա վերապրած անձանցից փոխանցվում է նրանց ժառանգներին: Այն նաեւ անվանում են տրանսսերնդային կամ բազմասերունդ տրավմա: Այն անձինք, ովքեր առնչվում են միջսերնդային տրավմայի հետ, կարող են զգալ ախտանշաններ, օրինաչափություններ, հուզական եւ հոգեբանական ազդեցություններ նախորդ սերունդների տրավմայից (չսահմանափակվելով միայն ծնողներով կամ տատիկ-պապիկներով): Ի՞նչ է տրավմայի արձագանքը Մարդիկ հազարամյակներ գոյատեւել են՝ զարգացնելով ..կարդալ Միջսերնդային տրավմա

Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիան կնոջ հոգեկան առողջության տարածված մարտահրավերներից է։ Այն կարող է առաջանալ կնոջ մոտ ծննդաբերությունից հետո առաջին մեկ տարվա ընթացքում։ Հետծննդաբերական դեպրեսիայի պատճառները միանշանակ չեն, սակայն կան մի շարք գործոններ, որոնք ավելի հավանական են դարձնում դրա առաջացումը՝ – հոգեկան առողջության խնդիրների պատմություն, մասնավորապես՝ դեպրեսիա կյանքի ավելի վաղ փուլում, – հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրների պատմություն, ..կարդալ Հետծննդաբերական դեպրեսիա

Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Մարմնի պատկերը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին կամ զգում այն: Մեզանից շատերը կյանքի ինչ-որ պահի բացասական զգացումներ կարող են ունենալ սեփական մարմնի նկատմամբ, եւ այդ զգացմունքները երկարաձգվելով՝ կարող են առաջացնել անհանգստության, դեպրեսիայի եւ սննդային վարքագծի խանգարումների ախտանիշներ: Այն, թե ինչպես եք ընկալում ձեզ, հսկայական ազդեցություն ունի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ..կարդալ Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Սթրեսի իրազեկման ամիս

Սթրեսի իրազեկման ամիսը, որը նշվում է 90-ականների սկզբից, միտված է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ հաղթահարման եղանակների վերաբերյալ: Այս տարեկան 30-օրյա ժամանակահատվածում առողջապահության ոլորտի մասնագետները եւ հոգեկան առողջության խթանման փորձագետները միավորվում են՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ դրա հաղթահարման վերաբերյալ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը մարմնի արձագանքն է ազդակներին՝ ճնշմանը: ..կարդալ Սթրեսի իրազեկման ամիս

Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը Միացյալ Նահանգներում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր՝ խլելով ավելի քան 45900 մարդու կյանք: Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, սակայն այն հաճախ կարելի է կանխել: Ինքնասպանության նախանշաններն իմանալը եւ օգնության տրամադրումը կարող է օգնել փրկել կյանքեր: Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ ..կարդալ Ինքնասպանությունը ԼԳԲՏ անձանց շրջանում

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, այն հանդիսանում է իրազեկման կարեւորագույն միջոցառում, որի նպատակն է տրամադրել եզակի ուղերձ, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։ Ինքնասպանությունների կանխարգելման առաջին համաշխարհային օրը հաջողությամբ մեկնարկել է Ստոկհոլմում 2003 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի (ԻԿՄԱ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ ամբողջ աշխարհում օրը սահմանելով որպես խնդրի վրա ..կարդալ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր