Հոգեկան առողջության համաշխարհային օր․ ստեղծելով հոգեկան բարեկեցությանը նպաստող աշխատավայրեր

Հոգեկան առողջության համաշխարհային օր․ ստեղծելով հոգեկան բարեկեցությանը նպաստող աշխատավայրեր

Աշխատանքն ու հոգեկան առողջությունը սերտորեն փոխկապակցված են։ Աշխատանքային աջակցող միջավայրը խթանում է հոգեկան բարեկեցությունը՝ աշխատակիցներին տալով ձգտման, կայունության եւ լիարժեքության զգացում: Մինչդեռ աշխատանքային վատ պայմանները, ինչպիսիք են չափից դուրս սթրեսը, անհամաչափ պահանջները եւ ինքնավարության բացակայությունը, կարող են հակառակ ազդեցություն թողնել՝ հանգեցնելով տագնապի, հուզական այրման եւ դեպրեսիայի։