Սթրես

Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է

Հոգեկան առողջության իրազեկման ամիսը նշվում է 1949 թվականից: Ամեն տարի մայիսին ՀԱԻՆ-ը միանում է հոգեկան առողջության իրազեկման շարժմանը: Միասին մենք ազատվում ենք հոգեկան առողջության խարանից եւ իրազեկում ենք հանրությանը։ Հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացումը կարող է օգնել մարդկանց հասկանալ հոգեկան առողջության խնդիրների ախտանիշերը, անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի օգնության եւ հաղթահարել հոգեկան առողջության խարանը: Հոգեկան առողջության ..կարդալ Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է

Միջսերնդային տրավմա

Միջսերնդային տրավման այն տրավման է, որը տրավմա վերապրած անձանցից փոխանցվում է նրանց ժառանգներին: Այն նաեւ անվանում են տրանսսերնդային կամ բազմասերունդ տրավմա: Այն անձինք, ովքեր առնչվում են միջսերնդային տրավմայի հետ, կարող են զգալ ախտանշաններ, օրինաչափություններ, հուզական եւ հոգեբանական ազդեցություններ նախորդ սերունդների տրավմայից (չսահմանափակվելով միայն ծնողներով կամ տատիկ-պապիկներով): Ի՞նչ է տրավմայի արձագանքը Մարդիկ հազարամյակներ գոյատեւել են՝ զարգացնելով ..կարդալ Միջսերնդային տրավմա

Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Մարմնի պատկերը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին կամ զգում այն: Մեզանից շատերը կյանքի ինչ-որ պահի բացասական զգացումներ կարող են ունենալ սեփական մարմնի նկատմամբ, եւ այդ զգացմունքները երկարաձգվելով՝ կարող են առաջացնել անհանգստության, դեպրեսիայի եւ սննդային վարքագծի խանգարումների ախտանիշներ: Այն, թե ինչպես եք ընկալում ձեզ, հսկայական ազդեցություն ունի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ..կարդալ Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Սթրեսի իրազեկման ամիս

Սթրեսի իրազեկման ամիսը, որը նշվում է 90-ականների սկզբից, միտված է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ հաղթահարման եղանակների վերաբերյալ: Այս տարեկան 30-օրյա ժամանակահատվածում առողջապահության ոլորտի մասնագետները եւ հոգեկան առողջության խթանման փորձագետները միավորվում են՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ դրա հաղթահարման վերաբերյալ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը մարմնի արձագանքն է ազդակներին՝ ճնշմանը: ..կարդալ Սթրեսի իրազեկման ամիս