Ուժի մեջ է՝ 31 մայիս 2024

Ներածություն

Շնորհակալ ենք «Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնություն» ՀԿ-ի (այսուհետ՝ «Կազմակերպություն», «մենք», «մեզ», եւ «մեր») վեբ կայք այցելելու համար։ Մենք հետեւողական ենք ձեր գաղտնիության եւ ձեր անձնական տվյալների (այսուհետ՝ Տվյալների) անվտանգության ապահովման հարցում։

Այս Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, եւ պաշտպանում ձեր Տվյալները։

Մեր այս վեբ կայք եւ/կամ այս Գաղտնիության քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքեր կամ գործիքներ մուտք գործելով եւ օգտագործելով, կամ ձեր անձնական տվյալները մեզ տրամադրելով, դուք հաստատում եք, որ կարդացել եք, հասկացել եք, եւ համաձայն եք այս Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված գործելակերպի հետ։

1. Ե՞րբ կարող ենք հավաքել եւ մշակել Տվյալներ

Մենք հավաքում ենք Տվյալներ օգտատերերից (այսուհետ նաեւ՝ «տվյալների սուբյեկտներից»), երբ նրանք ինքնակամ տրամադրում են դրանք տարատեսակ եղանակներով, օրինակ․

1.1. Կապվելով մեզ հետ

1.2. Լրացնելով ձեւաթղթեր եւ հարցարաններ

1.3. Կատարելով հանգանակություններ (նվիրատվություններ)

1.4. Դիմելով թափուր աշխատտեղի կամ կամավորական աշխատատեղի համար

1.5. Դառնալով անդամ

1.6. Պատվիրելով

1.6. Օգտագործելով մեր ծառայությունները

1.7. Փոխազդելով մեր վեբ կայքի հետ

2. Ի՞նչ տեսակի Տվյալներ մենք կարող ենք հավաքել եւ մշակել

Տվյալների տեսակները, որոնք մենք կարող եք հավաքել եւ մշակել ներառում են․

2.1. Կոնտակտային Տվյալներ (օրինակ՝ անուն, փոսթային հասցե, հեռախոսահամար, էլփոսթ)

2.2. Ծննդյան ամսաթիվ

2.3. Գենդեր

2.4. Տարիք

2.5. Քաղաքացիության (եւ/կամ ազգության) եւ էթնիկ պատկանելիության Տվյալներ մշտադիտարկման նպատակներով

2.6. Բանկային կամ վճարային քարտի տվյալներ (միայն երբ տրամադրվում է վճարում կամ հանգանակություն (նվիրատվություն) կատարելու նպատակով)

2.7. Աշխատանքային զբաղվածության կարգավիճակ կամ չիրացված քրեական վճիռներ (աշխատանքային եւ կամավորական աշխատանքի դիմումների համար)

2.8. IP հասցե եւ այլ տեխնիկական Տվյալներ

2.9. Տվյալներ մեր այս վեբ կայքում եւ/կամ այս Գաղտնիության քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքերում կամ գործիքներում կամ սոցիալական ցաների էջերում եւ օգտահաշիվներում ձեր գործողությունների վերաբերյալ

2.10. Ցանակցած այլ Տվյալներ, որոնք դուք մեզ տրամադրում եք

Որոշ դեպքերում մենք նաեւ կարող ենք հավաքել եւ մշակել հատուկ կատեգորիայի Տվյալներ (զգայուն Տվյալներ) ձեր հստակ (եւ/կամ բացահայտ) թույլտվությամբ, քանի դեռ այլ բան նախատեսված չէ օրենքով։

3. Որքա՞ն ժամանակ մենք կարող ենք պահպանել Տվյալները

Մենք կարող ենք պահպանել ձեր Տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այս Գաղտնիության քաղաքականության մեջ նախանշված նպատակներն իրականացնելու համար, քանի դեռ ավելի երկար ժամանակահատված չի պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։ Օրինակ, մենք կարող ենք ձեր Տվյալները հարկային կամ հաշվապահական նպատակներով պահպանելու կարիք ունենալ։ Այդուհետ մենք կոչնչացնենք ձեր Տվյալները անվտանգ կերպով։

4. Ինչպե՞ս մենք կարող ենք օգտագործել ձեր Տվյալները

Մենք կարող ենք օգտագործել հավաքած Տվյալները հետեւյալ նպատակներով․

4.1. Աջակցման ծառայությունների տրամադրում

4.2. Հանգանակությունների (նվիրատվությունների) կառավարում եւ դրամահավաքի աջակցում

4.3. Ձեզ հետ մեր հարաբերությունների արձանագրության պահպանում

4.4. Հարցումներին եւ բողոքներին արձագանքում

4.5. Նամակագրության ուղարկում եւ հաղորդակցություն

4.6. Կոնտակտային տվյալների ստուգում եւ թարմացում

4.7. Մեր ծառայությունների գնահատումների անցկացում եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների կազմում

4.8. Միջոցառումների կառավարում եւ մեր բարեգործական նպատակների առաջխաղացում

4.9. Մեր անձնակազմի եւ կամավորների պաշտպանում

4.10. Աշխատանքի կամ կամավորական աշխատանքի դիմումների մշակում

4.11. Դասընթացների անցկացում եւ հաշիվների վարում

4.12. Խարդախության կանխարգելման եւ փողերի լվացման ստուգումների իրականացում

4.13. Իրավական պահանջների ստեղծում, պաշտպանություն կամ կատարում

4.14. Պատշաճ ուսումնասիրության իրականացում եւ հնարավոր աջակիցների, դոնորների եւ գործընկերների բացահայտում (որտեղ թույլատրված է օրենքով)

4.15. Բարելավել օգտատերերի փորձը մեր այս վեբ կայքում եւ/կամ այս Գաղտնիության քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքերում կամ գործիքներում եւ Տվյալների վերլուծության իրականացում

4.16. Մեր օրենսդրական պարտավորությունների եւ կարգավորող պահանջների կատարում

4.17. Մարքեթինգային նպատակներ (ձեր համաձայնությամբ, որը կարող եք ցանկացած պահի հետ կանչել)

4.18. Հետազոտություն (որտեղ թույլատրված է օրենքով նաեւ/եւ/կամ անանուն՝ ապանձնավորված)

Հավելյալ նպատակ/ներ կարող են նշվել ձեր հստակ (եւ/կամ բացահայտ) համաձայնությունը ստանալիս։

5. Տվյալների մշակման իրավական հիմքերը

Մենք միայն կմշակենք ձեր Տվյալները, եթե ունենք վավեր իրավական հիմք։ Ձեր Տվյալների մշակման իրավական հիմքերը ներառում են․

5.1. Պայմանագրի կատարում. մշակումն անհրաժեշտ է պայմանագրի կատարման համար կամ մինչեւ պայմանագիր կնքելը տվյալների սուբյեկտի հարցմամբ քայլեր ձեռնարկելու համար

5.2. Համաձայնություն. մշակումը հիմնված է ձեր հստակ (եւ/կամ բացահայտ) համաձայնության վրա, որը դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել, ներառյալ զգայուն Տվյալների մշակման համար

5.3. Օրինական շահեր. մշակումն անհրաժեշտ է մեր օրինական շահերի համար, պայմանով, որ այդպիսի շահերը չեն հակասում ձեր Տվյալների պաշտպանության իրավունքներին եւ շահերին: Մեր օրինական շահերը ներառում են, բայց չեն սահմանափակվում հետեւյալով.

5.3.1. Կառավարել եւ կատարելագործել մեր այս վեբ կայքը եւ/կամ այս Գաղտնիության քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքերը կամ գործիքները եւ ծառայությունները

5.3.2. Դրամահավաք եւ մեր բարեգործական գործունեության խթանում

5.3.3. Ձեզ տեղեկությունների ուղարկում մեր աշխատանքի եւ ծառայությունների մասին (երբ դուք համաձայնել եք)

5.3.4. Խարդախության կանխարգելում եւ մեր համակարգերի պաշտպանություն

5.4. Իրավական պարտավորություններ. մշակումը անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները կատարելու համար

6. Տվյալների փոխանցում

Մենք կարող ենք փոխանցել ձեր Տվլայները երրորդ կողմերին (երրորդ անձանց) միայն հետեւյալ հանգամանքներում.

6.1. Ծառայություններ մատուցողներ. մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմ (երրորդ անձ) հանդիսացող վստահելի ծառայություններ մատուցողներին՝ օգնելու մեզ գործարկել մեր կայքերն ու գործիքները, ծառայություններ տրամադրել եւ իրականացնել մեր գործունեությունը: Ծառայությունների այս մատակարարները պայմանագրով պարտավոր են պաշտպանել ձեր Տվյալները, գաղտնիությունն ու անվտանգությունը

6.2. Իրավական համապատասխանություն. մենք կարող ենք բացահայտել ձեր Տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով կամ ի պատասխան վավեր իրավական հարցման

Մենք կարող ենք փոխանցել անանուն (ապանձնավորված) վիճակագրական տվյալներ երրորդ կողմ (երրորդ անձ) հանդիսացող կազմակերպություններին, ներառյալ հետազոտական կամ բարեգործական կազմակերպությունները: Փոխանցվող բոլոր Տվյալները ենթարկվում են ապանձնավորման խիստ գործընթացի, որպեսզի համոզվենք, որ անհատները չեն կարող նույնականացվել։

Մենք չենք փոխանցում անձը նույնականացնող Տվյալներ առանց հստակ (եւ/կամ բացահայտ) համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ պայմանագրային պարտավորությունների կատարման համար:

Մենք երբեք չենք վաճառի ձեր Տվյալները այլ կազմակերպության:

Մենք ձգտում ենք հավաքել եւ մշակել հնարավորինս քիչ Տվյալներ։

7. Cookie-ներ եւ այլ տեխնոլոգիաներ

Մեր այս վեբ կայքն օգտագործում է cookie-ներ եւ նմանատիպ տեխնոլոգիաներ, Գաղտնիության քաղաքականությանը եւ/կամ մեր Cookie քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքերը կամ գործիքները կարող են օգտագործել cookie-ներ եւ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ բարելավելու ձեր զննարկման փորձը, վերլուծելու այցելությունները եւ անհատականացնելու բովանդակությունը: Օգտագործելով մեր այս վեբ կայքը եւ/կամ մեր Cookie քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքերը կամ գործիքները դուք համաձայնում եք cookie-ների եւ այլ տեխնոլոգիաների օգտագործմանը, հիմնվելով մեր Cookie քաղաքականության վրա:

8. Երրորդ կողմի (երրորդ անձի) կողմից դիտարկում եւ ծառայություններ

Մենք օգտագործում ենք երրորդ կողմի (երրորդ անձի) ծրագրեր, ինչպիսիք են Google Analytics-ը եւ Meta Pixel-ը, որպեսզի վերլուծենք այցելությունները եւ բարելավենք մեր ծառայությունները: Երրորդ կողմի (երրորդ անձի) այս ծառայությունները կարող են հավաքել եւ մշակել ձեր Տվյալները իրենց համապատասխան գաղտնիության քաղաքականությունների համաձայն: Մենք ձեզ խրախուսում ենք վերանայել այս երրորդ կողմերի (երրորդ անձանց) գաղտնիության քաղաքականությունները՝ լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես են նրանք վարվում ձեր անձնական Տվյալների հետ:

9. Հանգանակություններ (նվիրատվություններ) եւ վճարումների մշակում

Մեր օգտատերերի հարմարության համար մենք ներդրել ենք բանկային ծառայություններ հանգանակությունների (նվիրատվությունների) համար: Երբ դուք հանգանակում (նվիրաբերում) եք, բանկային ծառայություններ մատուցողը կարող է հավաքել եւ մշակել ձեր Տվյալները, այդ թվում ֆինանսական՝ հանգանակությանը (նվիրատվությանը) ընթացք տալու համար: Մենք չենք պահում կամ հասանելիություն չունենք ձեր վճարային տվյալներին: Խնդրում ենք վերանայել բանկային ծառայություններ տրամադրողների գաղտնիության քաղաքականությունները՝ լրացուցիչ տեղեկությունների համար այն մասին, թե ինչպես են նրանք վարվում ձեր Տվյալների հետ, այդ թվում՝ ֆինանսական:

10. Տվյալների անվտանգություն

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ պաշտպանելու ձեր Տվյալները չարտոնված հասանելիությունից, փոփոխությունից, բացահայտումից կամ ոչնչացումից: Մենք սահմանափակում ենք ձեր Տվյալների հասանելիությունը միայն լիազորված անձնակազմի համար, եւ բոլոր Տվյալները պահվում են անվտանգ սերվերներում:

11. Տվյալների միջազգային փոխանցումներ

Որպես Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություն՝ ձեր անձնական տվյալները կարող ենք փոխանցել եւ մշակել Եվրոպական տնտեսական տարածքի (ԵՏՏ) երկրներից եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս: Մենք համոզվում ենք, որ ցանկացած նման միջազգային փոխանցում կատարվում է տվյալների պաշտպանությանը կիրառելի օրենքներին համապատասխան, եւ որ առկա են պատշաճ միջոցներ ձեր Տվյալները պաշտպանելու համար:

12. Ձեր իրավունքները

Որպես տվյալների սուբյեկտ՝ դուք ունեք որոշակի իրավունքներ՝ կապված ձեր Տվյալների հետ: Այս իրավունքները ներառում են.

12.1. Հասանելիության իրավունք. դուք իրավունք ունեք պահանջելու հասանելիություն մեր կողմից պահպանվող ձեր Տվյալներին

12.2. Ուղղման իրավունք. դուք իրավունք ունեք պահանջել ուղղել ոչ ճշգրիտ կամ թերի Տվյալները

12.3. Ոչնչացման իրավունք. դուք իրավունք ունեք պահանջել ոչնչացնել ձեր Տվյալները՝ որոշակի բացառություններով

12.4. Մշակումը սահմանափակելու իրավունք. դուք իրավունք ունեք պահանջելու սահմանափակել ձեր Տվյալների մշակումը որոշակի հանգամանքներում

12.5. Տվյալների տեղափոխելիության իրավունք. դուք իրավունք ունեք ստանալ ձեր Տվյալները կառուցվածքային, սովորաբար օգտագործվող եւ մեքենայաընթեռնելի ձեւաչափով

12.6. Առարկելու իրավունք. դուք իրավունք ունեք առարկելու ձեր Տվյալների մշակմանը որոշակի հանգամանքներում, ներառյալ ուղղակի մարքեթինգային նպատակներով

12.7. Համաձայնությունը հետ կանչելու իրավունք. եթե մենք ապավինում ենք ձեր համաձայնությանը որպես ձեր Տվյալների մշակման իրավական հիմքի, դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ հետ կանչել ձեր համաձայնությունը

Ձեր իրավունքներն իրացնելու, հարցերի կամ մեր գաղտնիության գործելակերպի վերաբերյալ մտահոգությունների դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] էլփոսթվ:

13. Կապվեք մեզ հետ

Եթե ունեք որեւէ հարցեր, մտահոգություններ կամ հարցումներ այս Գաղտնիության քաղաքականության կամ մեր գաղտնիության գործելակերպի վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ՝

«Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնություն» ՀԿ

Գրանցված հասցե՝ Աթոյան անցուղի 15 շենք, բն. #11, Երևան 0075, Հայաստանի Հանրապետություն

Գրանցման համար՝ 211.171.1261070

ՀՎՀՀ՝ 00510701

Էլփոսթ` [email protected]

14. Փոփոխություններ սույն Գաղտնիության քաղաքականությունում

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը՝ մեր գործելակերպի կամ իրավական պարտավորությունների փոփոխություններն արտացոլելու համար: Մենք ձեզ խրախուսում ենք պարբերաբար վերանայել այս Գաղտնիության քաղաքականությունը ցանկացած թարմացումների համար: Վերանայված Գաղտնիության քաղաքականությունը կգործի, երբ տեղադրվի այս կայքում:

Վերջին թարմացում՝ 30 մայիս 2024