Ջեմմա Հովհաննիսյան

ՀԱԻՆ կամավոր

Ջեմմա Հովհաննիսյան, հոգեբան, տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի շրջանակում։

Դիպլոմավորված հոգեբան է մագիստրոսի կոչմամբ, Trauma Healing Institute-ի կողմից հավաստագրված կրտսեր ֆասիլիտատոր։

Ջեմման ավելացնում է իր մասնագիտական կարողությունները սթրեսի հաղթահարման, տրավմայի ապաքինման, ՀՏՍԽ, հոգեբանական գնահատման եւ կլինիկական հոգեբանության ուղղություններում:

Լենա Էլազյան

ՀԱԻՆ կամավոր

Լենա Էլազյան, հոգեբան, տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի շրջանակում։

Դիպլոմավորված հոգեբան է բակալավրի եւ մագիստրոսի կոչմամբ։ Գիտական թեզը՝ «Անձի էթնիկ ինքնության և ինքնագնահատականի դրսևորումների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները»։

Լենան շարունակաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի: Ունի 6 տարիների աշխատանքային փորձ, որոնցից 3-ը կլինիկական եւ հատուկ կարիքներով անձանց հետ, եւ ներառական կրթություն ոլորորտում՝ դեռահասների եւ երեխաների հետ։

Սոֆյա Սահակյան

ՀԱԻՆ կամավոր

Սոֆյա Սահակյան, հոգեբան, տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի շրջանակում։

Դիպլոմավորված հոգեբան է բակալավրի կոչմամբ, սովորում է կլինիկական հոգեբանություն մագիստրոսական ծրագրով։

Ունի աշխատանքային փորձ հատուկ կարիքներով անձանց հետ, եւ դեռահասների եւ երեխաների հետ ներառական կրթության ոլորտում։ Սոֆյան նաեւ ունի առաջին հոգեբանական օգնության տրմադրման փորձառություն։

Մարիամ Ղարիբյան

ՀԱԻՆ կամավոր

Մարիամ Ղարիբյան, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի պատասխանատու։

Սովորում է տնտեսագիտություն՝ Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում մասնագիտությամբ։ Ցանկանում է կրթությունը շարունակել կառավարման ոլորտում։

Մարիամն ունի ձեռնարկատիրական գործունեության եւ կառավարման փորձառություն, նաեւ հետաքրքրվում է մարքեթինգով: