Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին

Նախագիծն իրականացվում է կամավորական հիմունքներով։ Բոլոր մասնագետները համագործակցում են կամավորական հիմունքներով։ Բոլոր ծառայությունները տրամադրում են կամավորական հիմունքներով համագործակցող մասնագետները։

Բոլոր մասնագետներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորումներ։

Ո՞վ կարող է լինել նախագծի շահառու

Նախագծի շահառու կարող են լինել հոգեկան առողջության եւ/կամ դրան առնչվող առանձնահատկություն, կամ զարգացման խնդիր ունեցող անձանց ընտանիքի անդամները եւ/կամ խնամակալները։

Ինչպե՞ս գրանցվել նախագծի շրջանակում տրամադրվող ծառայությունից օգտվելու համար

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետեւյալ ձեւաթուղթը։

Ինչո՞ւ է կարեւոր այս նախագիծը

Խնամակալի հոգեկան առողջության վրա խնամքը բացասաբար է անրադառնում:

Խնամակալների մոտ գրանցվում է սթրեսի ավելի բարձր մակարդակ, քան այլոց մոտ։

Ուսումնասիրությունները փաստում են, որ խնամակալների շրջանում դեպրեսիայի ախտանիշների եւ հոգեկան առողջության խնդիրների ավելի բարձր մակարդակ է գրանցվում:

Քրոնիկական սթրես ունեցող խնամակալները կարող են ունենալ կարճաժամկետ հիշողության, ուշադրության եւ խոսքային IQ-ի վատթարացում:

Սթրեսի ավելացմանը զուգահեռ խնամակալների մոտ ավելանում է ալկոհոլի եւ այլ վնասակար նյութերի օգտագործման հավանականությունը:

Ընտանիքի անդամ խնամակալներն ավելի են հակված թշնամանքի բարձր մակարդակի, քան այլոք:

Խնամակալների շրջանում դեպրեսիայի ախտանիշների եւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բարձր մակարդակը շատ խնամակալների ֆիզիկական առողջության վատթարացման վտանգի տակ է դնում։

Ավելին՝ Խնամակալի հոգեկան առողջությունը հոդվածում։

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում նախագծի շրջանակում

Նախագծի շրջանակում հոգեկան առողջության եւ/կամ դրան առնչվող առանձնահատկություն, կամ զարգացման խնդիր ունեցող անձանց ընտանիքի անդամներին եւ/կամ խնամակալներին տրամադրվում են հոգեբանական ծառայություններ, այդ թվում հոգեբանական խորհրդատվություն։

Ծառայությունները տրամադրվում են հոգեսոցիալական աջակցության ձեւաչափի շրջանակում։

Ծառայությունները տրամադրվում են անհատական եւ խմբային ձեւաչափերով։

Ծառայությունները տրամադրվում են առկա եւ առցանց։

Ե՞րբ է մեկնարկելու նախագիծը

Նախագծն արդեն մեկնարկել է։

Նախագծի առաջին փուլի տեւողությունը՝ 6 ամիս։