Հարմասնագիտական վերապատրաստում առողջապահական համակարգի աշխատակիցների համար

«Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում, հրավիրում է բժշկական հաստատությունների մասնագետներին մասնակցելու իրականացվող մասնագիտական վերապատրաստումների դասընթացներին։

Այս նախաձեռնության հիմնական նպատակն է առաջնային օղակի բուժհաստատությունների թերապևտներին (բուժանձնակազմին), ինչպես նաև հոգեբաններին, հոգեբույժնորին և նյարդաբաններին տրամադրել գիտահեն և արդիական մասնագիտական և հարմասնագիտական գիտելիքներ։

Ծրագիրը միտված է կրթական և առողջապահական միջավայրերում ծառայությունների որակի բարձրացմանը՝ հիմնվելով հետևյալ առանցքային ուղղությունների վրա.

  • Տրավմա-տեղեկացված մոտեցումներ և խնամք. մասնագետների ամենօրյա հաղորդակցության և խնամքի մոդելների վերաձևակերպում՝ բացառելով շահառուների (պացիենտների, երեխաների) ակամա վերատրավմատիզացիան։
  • Ճգնաժամային արձագանքում և սթրեսի կառավարում. Հոգեբանական առաջին օգնության միջազգային ստանդարտների կիրառում, ինչպես նաև մասնագետների շրջանում քրոնիկական սթրեսի և երկրորդային տրավմայի կանխարգելում։
  • Հակախտրականություն և ներառականություն. բուլինգի թաքնված և բացահայտ ձևերի կանխարգելում հանրակրթական կառույցներում և բժշկական ծառայությունների բացարձակ անկողմնակալության ու հավասարության ապահովում խոցելի խմբերի, մասնավորապես՝ քվիր անձանց նկատմամբ։ 
  • Հուզական ինտելեկտ. աշխատանքային բարձր լարվածության պայմաններում ինքնակարգավորման, ապրումակցման և կոնֆլիկտների արդյունավետ կառավարման հմտությունների զարգացում։

Վերապատրաստման դասընթացները և գործողությունները կիրականացվեն հետևյալ մոդուլների շրջանակում․

  1. Տրավմա-տեղեկացված հաղորդակցություն
  2. Տրավմա-տեղեկացված խնամք
  3. Հոգեբանական առաջին օգնություն և երկրորդային տրավմա
  4. Սթրեսի կառավարում
  5. Հակախտրական մոտեցումներ․ բուլինգ
  6. Հակախտրական մոտեցումներ․ քվիր անձինք
  7. Հուզական ինտելեկտ
  8. Հուզական աջակցության ծառայություններ
  9. Քոփրոդաքշն

Վերապատրաստումն անցկացվում է կազմակերպության կողմից, մասնակցությունն անվճար է։

Վերապատրաստումներն իրականացվում են առցանց և առերես։

Ժամանակացույց և խմբեր

Վերապատրաստման դասընթացների առաջին փուլն օգոստոս ամսին կիրականացվի հետևյալ ժամանակացույցով․

03 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 16:00, առցանց
Թեմա՝ «Հուզական աջակցության ծառայություններ»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

04 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 10:00 – 12:00, ՀԱԻՆ գրասենյակում
Գործողություն՝ «Քոփրոդաքշն»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

04 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 18:00, այլ գրասենյակում
Թեմա՝ «Հոգեբանական առաջին օգնություն և երկրորդային տրավմա»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

04 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 16:00 – 18:00, ՀԱԻՆ գրասենյակում
Թեմա՝ «Տրավմա-տեղեկացված խնամք»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

10 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 16:00, առցանց
Թեմա՝ «Հուզական աջակցության ծառայություններ»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

11 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 10:00 – 12:00, ՀԱԻՆ գրասենյակում
Գործողություն՝ «Քոփրոդաքշն»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

11 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 18:00, այլ գրասենյակում
Թեմա՝ «Հոգեբանական առաջին օգնություն և երկրորդային տրավմա»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

11 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 16:00 – 18:00, ՀԱԻՆ գրասենյակում
Թեմա՝ «Տրավմա-տեղեկացված խնամք»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

17 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 16:00, այլ գրասենյակում
Թեմա՝ «Հակախտրական մոտեցումներ․ քվիր անձինք»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

18 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 16:00, այլ գրասենյակում
Թեմա՝ «Հուզական ինտելեկտ»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

18 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 16:00 – 18:00, ՀԱԻՆ գրասենյակում
Թեմա՝ «Տրավմա-տեղեկացված հաղորդակցություն»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

24 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 16:00, այլ գրասենյակում
Թեմա՝ «Հակախտրական մոտեցումներ․ քվիր անձինք»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

25 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 14:00 – 16:00, այլ գրասենյակում
Թեմա՝ «Հուզական ինտելեկտ»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 2)

25 օգոստոսի, 2026 թ․, ժամը՝ 16:00 – 18:00, ՀԱԻՆ գրասենյակում
Թեմա՝ «Տրավմա-տեղեկացված հաղորդակցություն»
Առաջնային թիրախային խումբ՝ թերապևտներ (խումբ 1)

Խոսե՞լ մասնագետի հետ

Երբ առօրեական հոգսերն ու դժվարությունները դառնում են չափազանց ծանր, հիշե՛ք, որ դուք մենակ չեք։ Ստացեք կոնֆիդենցիալ հոգեբանական աջակցություն վերապատրաստված մասնագետների կողմից՝ զանգահարելով 0800 00 900 անվճար հեռախոսահամարով։ Ծառայությունը հասանելի է նաև հայերեն ժեստերի լեզվով:

Ո՞վ կարող է մասնակցել վերապատրաստմանը

Մասնագետներ, ովքեր աշխատում են առաջնային օղակի բուժհաստատություններում կամ հոգեկան առողջության ոլորտում (թերապևտներ, բուժանձնակազմ, հոգեբաններ, հոգեբույժներ, նյարդաբաններ), ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները նշված ոլորտներում։

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը՝ ընտրելով հետաքրքրող թեմաները։

Վերապատրաստմանը կհրավիրվեն միայն ընտրված մասնագետները։