Ընկալումներ․ արվեստը հանուն ներառականության

Դեկտեմբերի 3-ին՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը» կմեկնարկի ցուցահանդես, որը կկամրջի արվեստը, մեր փորձառություններն ու կընդգծի ներառականության կարևորությունը։

Ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով բարձրաձայնել հոգեկան առողջության փորձառությունների, դրանցով պայմանավորված մարտահրավերների ու հանրային ընկալումների մասին։

Ի՞նչ է սպասվում ցուցահանդեսին

Հասարակական կազմակերպությունների մասնակցություն․ կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ներառականության և աջակցության ոլորտներում գործող կազմակերպություններ։

Արվեստի ցուցադրություն․ կներկայացվեն ինչպես հոգեկան առողջության մարտահրավերներ ունեցող անձանց, այնպես էլ հրավիրված արվեստագետների ստեղծագործություններ, որոնք կպատմեն մարդկային ապրումների, փորձառությունների և հանրային ընկալումների մասին։

Արվեստ, որը նաև աջակցում է

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է արվեստի գործերի վաճառք, որից ստացված հասույթը կուղղվի արվեստագետների և գնորդների կողմից ընտրված հասարակական կազմակերպությունների գործունեության աջակցմանը։

Նախատեսվող օրեր՝ դեկտեմբերի 3–6, «Արդի Արվեստի Կենտրոն»-ում։

Եթե արվեստագետ եք և ցանկանում եք ձեր ստեղծագործություններով միանալ նախաձեռնությանը, սիրով հրավիրում ենք մասնակցելու։

Միասին կարող ենք արվեստը կրկին դարձնել երկխոսության, փոխըմբռնման և դրական փոփոխությունների հարթակ։

Ցուցահանդեսն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

Գրանցվելու համար խնդրում ենք հայտն ուղարկել [email protected] կամ [email protected] հասցեով: Վերնագրում խնդրում ենք նշել «Ցուցահանդեսի հայտ» և առկայության դեպքում նամակին կցել ստեղծագործության լուսանկարը։

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։ Հայտերը կդիտարկվեն փուլային կարգով՝ նախապատվությունը տալով վաղ ներկայացվածներին։

Մասնակցության պայմանների կամ ցուցահանդեսի այցելության ժամերի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն 011 514 153 հեռախոսահամարով, կամ «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ 8642 հեռախոսահամարով: