Սոցիալական

Հոգեկան առողջության միֆեր եւ փաստեր

Արդյոք կարո՞ղ եք տարբերել հոգեկան առողջության միֆերն ու փաստերը: Իմացեք ճշմարտությունը հոգեկան առողջության ամենատարածված միֆերի եւ տարընկալումների մասին:

Արհեստական բանականությունը հոգեկան առողջության ոլորտում

Մասնագիտական համայնքն ուսումնասիրում է նորագույն տեխնոլոգիաները՝ դրանցով հետազոտական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, դիտարկելով ընդհուպ մինչեւ այդ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված համակարգերի վարքաբանական «զգայունության» բարելավման հնարավոր տարբերակները: [1] Այդ համակարգերից է նաեւ արհեստական բանականությունը։ Արհեստական բանականության (ԱԲ) ընդհանուր ընդունված սահմանում թերեւս չկա, այդուհանդերձ կօգտագործենք դրա լայն սահմանումը․ «համակարգիչներ, որոնք կատարում են առաջադրանքներ, որոնք սովորաբար կապված ..կարդալ Արհեստական բանականությունը հոգեկան առողջության ոլորտում

Դարձի՛ր կամավոր

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) համագործակցության է հրավիրում գրաֆիկ դիզայներների իր առաջիկա գործունեության մեջ ներգրավելու նպատակով։ Համագործակցությունն իրականացվում է կամավորական սկզբունքով՝ դրամական փոխհատուցում չի նախատեսվում։ Հավելյալ տեղեկություններ Կամավորական աշխատանքն ընձեռում է աշխատանքային/կամավորության փորձի ձեռքբերման հնարավորություն։ Տրամադրվում է կամավորության հավաստագիր։ Կամավորների ընտրությունն իրականացվում է 2 (երկու) փուլով՝ Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ Նախաձեռնությունը կապ ..կարդալ Դարձի՛ր կամավոր

Բուլինգի վնասակար ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Բուլինգն անցանկալի, ագրեսիվ վարք է, որն առկա է կամ ուղղորդված է այլ անձի նկատմամբ, ներառելով ուժի իրական կամ ընկալվող անհավասարություն։ [4] Այն այնպիսի վարք է, որում որեւէ մեկը դիտավորյալ եւ բազմիցս անհանգստացնում եւ վնասում է մեկ այլ անձի։ [1] Ինչպե՞ս է արտահայտվում բուլինգը Բուլինգը կարող է արտահայտվել ֆիզիկական շփմամբ, բառերով կամ ավելի աննկատ գործողություններով: [1] ..կարդալ Բուլինգի վնասակար ազդեցությունը հոգեկան առողջության վրա

Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS) ներառում է ցանկացած աջակցություն, որը շահառուները ստանում են իրենց հոգեկան առողջությունն ու հոգեսոցիալական բարեկեցությունը պահպանելու կամ խթանելու համար: MHPSS-ի հիմնական բաղադրիչը հոգեկան առողջության առանձնահատկությունների խնամքն ու դրանց կանխարգելումն է, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ): MHPSS-ը եւ բարեկեցությունը Այդուհանդերձ, MHPSS-ն ավելին է, քան վերոնշյալը․ այն ներառում ..կարդալ Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Այսօր Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, դրա նպատակն է տրամադրել եզակի ուղերձ, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։ Այս օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։ Ստորեւ ներկայացնում ենք ինքնասպանոթւոյւնների վերաբերյալ վիճակագրություն․ Ստորեւ ներկայացված են մարտավարություններ, որոնք կարող են օգնել կանխարգելել ինքնասպանությունները.

Ապաինստիտուցիոնալացում

Իտալիան առաջին երկրներից էր, որը սկսեց հոգեկան առողջության պահպանման ապաինստիտուցիոնալացումը եւ զարգացրեց համայնքահեն համակարգը: Իտալական համակարգը ծառայեց որպես արդյունավետ ծառայության մոդել եւ ճանապարհ հարթեց ապաինստիտուցիոնալացման համար:

Այսօր սեպտեմբերի մեկն է

Այսօր սեպտեմբերի մեկն է եւ սկսվում է հերթական ուսումնական տարին։ Ուսումնական հաստատությունները միայն դասասենյակներ ու դասավանդվող առարկաներ չեն, դրանք հսկայական դեր ունեն սովորողների աճի եւ բարեկեցության գործում։ Դպրոցն ապահով տարածք է երեխաների համար, որը խթանում է հուզական աճն ու աջակցությունը։ Այն լավագույն հենքերից է, որտեղ երեխան կարող է սովորել սոցիալական հմտություններ, ապրումակցման եւ ինքնախնամքի մասին։ ..կարդալ Այսօր սեպտեմբերի մեկն է

Որո՞նք են ինքնասպանության նախանշանները

Նախանշաններն այն մասին, որ ինչ-որ մեկը կարող է հայտնվել ինքնասպանության փորձի անմիջական վտանգի տակ, ներառում են՝ Այլ կարեւոր նախանշաններ, որոնք կարող են հուշել ինքասպանության փորձի հավանականության մասին՝ Կարեւոր է նշել, որ ինքնասպանությունը սթրեսին նորմալ արձագանք չէ: Ինքնասպանության մտքերը կամ գործողությունները ծայրահեղ անհանգստության նշան են, եւ չպետք է անտեսվեն: Եթե այս նախանշանները վերաբերում են ձեզ կամ ..կարդալ Որո՞նք են ինքնասպանության նախանշանները

Ի՞նչ է ինքնասպանությունը

Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ինքնասպանությունն ԱՄՆ-ում մահացության 12-րդ հիմնական պատճառն է, մինչդեռ աշխարհում 4-րդն է 15-29 տարեկանների շրջանում։ Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց եւ արդյունքում մահանում են։ Ինքնասպանության փորձն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց, բայց ..կարդալ Ի՞նչ է ինքնասպանությունը