Հուզական կարգավորում

Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS) ներառում է ցանկացած աջակցություն, որը շահառուները ստանում են իրենց հոգեկան առողջությունն ու հոգեսոցիալական բարեկեցությունը պահպանելու կամ խթանելու համար: MHPSS-ի հիմնական բաղադրիչը հոգեկան առողջության առանձնահատկությունների խնամքն ու դրանց կանխարգելումն է, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ): MHPSS-ը եւ բարեկեցությունը Այդուհանդերձ, MHPSS-ն ավելին է, քան վերոնշյալը․ այն ներառում ..կարդալ Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Այսօր սեպտեմբերի մեկն է

Այսօր սեպտեմբերի մեկն է եւ սկսվում է հերթական ուսումնական տարին։ Ուսումնական հաստատությունները միայն դասասենյակներ ու դասավանդվող առարկաներ չեն, դրանք հսկայական դեր ունեն սովորողների աճի եւ բարեկեցության գործում։ Դպրոցն ապահով տարածք է երեխաների համար, որը խթանում է հուզական աճն ու աջակցությունը։ Այն լավագույն հենքերից է, որտեղ երեխան կարող է սովորել սոցիալական հմտություններ, ապրումակցման եւ ինքնախնամքի մասին։ ..կարդալ Այսօր սեպտեմբերի մեկն է

Որո՞նք են ինքնասպանության նախանշանները

Նախանշաններն այն մասին, որ ինչ-որ մեկը կարող է հայտնվել ինքնասպանության փորձի անմիջական վտանգի տակ, ներառում են՝ Այլ կարեւոր նախանշաններ, որոնք կարող են հուշել ինքասպանության փորձի հավանականության մասին՝ Կարեւոր է նշել, որ ինքնասպանությունը սթրեսին նորմալ արձագանք չէ: Ինքնասպանության մտքերը կամ գործողությունները ծայրահեղ անհանգստության նշան են, եւ չպետք է անտեսվեն: Եթե այս նախանշանները վերաբերում են ձեզ կամ ..կարդալ Որո՞նք են ինքնասպանության նախանշանները

Ի՞նչ է ինքնասպանությունը

Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ինքնասպանությունն ԱՄՆ-ում մահացության 12-րդ հիմնական պատճառն է, մինչդեռ աշխարհում 4-րդն է 15-29 տարեկանների շրջանում։ Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց եւ արդյունքում մահանում են։ Ինքնասպանության փորձն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց, բայց ..կարդալ Ի՞նչ է ինքնասպանությունը

Հուզական ինտելեկտի դերը

Այսօր հուզական ինտելեկտը դիտարկվում է որպես կյանքի էական մաս։ Այն թույլ է տալիս մեզ հեշտությամբ կարգավորելու անձնական եւ մասնագիտական կյանքի բարդությունները: Հուզական ինտելեկտի զարգացումը նպաստում է իմաստալից հարաբերություններ կառուցելու, արդյունավետ հաղորդակցվելու, սեփական հույզերը արտահայտելու եւ ավելի լիարժեք կյանք վարելու կարողությունների ձեւավորմանը։ Հուզական ինտելեկտն օգնում է մարդկանց կայացնել տեղեկացված որոշումներ, հաղորդակցվել ավելի արդյունավետ եւ կառավարել սեփական ..կարդալ Հուզական ինտելեկտի դերը

Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիան կնոջ հոգեկան առողջության տարածված մարտահրավերներից է։ Այն կարող է առաջանալ կնոջ մոտ ծննդաբերությունից հետո առաջին մեկ տարվա ընթացքում։ Հետծննդաբերական դեպրեսիայի պատճառները միանշանակ չեն, սակայն կան մի շարք գործոններ, որոնք ավելի հավանական են դարձնում դրա առաջացումը՝ – հոգեկան առողջության խնդիրների պատմություն, մասնավորապես՝ դեպրեսիա կյանքի ավելի վաղ փուլում, – հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրների պատմություն, ..կարդալ Հետծննդաբերական դեպրեսիա

Ի՞նչ է հուզական ինտելեկտը․ պատմական ակնարկ

Այսօր հաճախ է կիրառվում «հուզական ինտելեկտ» արտահայտությունը, առկա են բազմաթիվ դասընթացներ, որոնց նպատակն է զարգացնել մարդկանց հուզական ինտելեկտը, եւ կարող ենք ասել, որ մարդկանց մոտ այսօր ձեւավորվում է ընդհանրական պատկերացում, թե ինչ է իրենից այն ներկայացնում։ Այժմ փորձենք պատմական ակնարկ կատարել, եւ հասկանալ, թե որտեղից է այն ծագում։ Մինչեւ հուզական ինտելեկտ հասկացությունը կմտներ շրջանառության մեջ, ..կարդալ Ի՞նչ է հուզական ինտելեկտը․ պատմական ակնարկ

Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը

Դպրոցը գրեթե միշտ ստանձնել է ավել պարտականություններ եւ ունեցել է ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Այն համայնքների կարեւորագույն եւ անբաժան մաս է կազմում՝ ակադեմիական հմտությունների հետ մեկտեղ երեխաներին սովորեցնելով առօրյա կյանքի հմտություններ: Հմտությունների այդ շարքում իր կարեւոր դերն ունի սոցիալ-հուզական ուսուցումը: Սոցիալ-հուզական ուսուցումը կրթական հայեցակարգ է, որն օգնում է երեխաներին ..կարդալ Ի՞նչ է սոցիալ-հուզական ուսուցումը