Ի՞նչ է ինքնասպանությունը

Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ինքնասպանությունն ԱՄՆ-ում մահացության 12-րդ հիմնական պատճառն է, մինչդեռ աշխարհում 4-րդն է 15-29 տարեկանների շրջանում։

Ի՞նչ է ինքնասպանությունը

Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց եւ արդյունքում մահանում են։

Ինքնասպանության փորձն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց, բայց չեն մահանում։

Ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի մասին խոսելիս խուսափեք օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «հաջող ինքնասպանություն» կամ «անհաջող ինքնասպանություն». այս տերմինները հաճախ բացասական երանգավորում ունեն:

Աջակցիր ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման արշավին 👈

Ինքնասպանությունը հաճախ տեղի է ունենում մեծ դեպրեսիվ դրվագի համատեքստում, սակայն այն կարող է առաջանալ նաեւ հոգեներազդող նյութերի օգտագործման կամ այլ խնդիրների հետեւանքով: Այն երբեմն առաջանում է որեւէ կլինիկական կարգավիճակի բացակայության դեպքում, հատկապես խոցելի իրավիճակներում, ինչպիսին է օրինակ առողջության վատթարացումը: