Որո՞նք են ինքնասպանության նախանշանները

Նախանշաններն այն մասին, որ ինչ-որ մեկը կարող է հայտնվել ինքնասպանության փորձի անմիջական վտանգի տակ, ներառում են՝

  • խոսակցություն մահանալու կամ ինքնասպանության մասին,
  • սնվելու կամ քնի հետ կապված խնդիրներ,
  • խոսակցություն հուսահատության եւ/կամ ապրելու պատճառների բացակայության մասին,
  • վարքի կտրուկ փոփոխություն,
  • խոսակցություն փակուղում լինելու զգացողության մասին,
  • անհաղթահարելի հուղական եւ/կամ ֆիզիկական ցավի զգացում,
  • խոսակցություն անպետք լինելու եւ/կամ ուրիշների համար բեռ հանդիսանալու մասին,
  • հետաքրքրության կորուստ հոբիներից, աշխատանքից եւ ուսումից,
  • ընտանիքից եւ ընկերներից մեկուսացումն ու հրաժեշտը,
  • արժեքավոր ունեցվածքի հանձնում, կտակի կազմում,
  • ռիսկային վարք, որը կարող է հանգեցնել մահվան, օրինակ՝ չափազանց արագ կամ խմիչքի ազդեցությամբ մեքենա վարելը,
  • հաճախ խոսելը կամ մտածելը մահվան մասին,
  • սեփական տեսքի նկատմամբ հետաքրքրության կորուստ։
Աջակցիր ինքնասպանությունների կանխարգելման իրազեկման արշավին 👈

Այլ կարեւոր նախանշաններ, որոնք կարող են հուշել ինքասպանության փորձի հավանականության մասին՝

  • տրամադրության ծայրահեղ փոփոխություններ,
  • ինքնասպանության ուղիների որոնում, օրինակ՝ մահացու մեթոդների առցանց որոնումը, հաբեր կուտակելը կամ ատրճանակ գնելը,
  • խոսակցություն անհաղթահարելի մեղքի կամ ամոթի զգացողության մասին,
  • ավելի հաճախ ալկոհոլ կամ թմրանյութ/հոգեներազդող նյութ օգտագործելը,
  • ուտելու կամ քնելու սովորությունների փոփոխությունը։

Կարեւոր է նշել, որ ինքնասպանությունը սթրեսին նորմալ արձագանք չէ: Ինքնասպանության մտքերը կամ գործողությունները ծայրահեղ անհանգստության նշան են, եւ չպետք է անտեսվեն: Եթե այս նախանշանները վերաբերում են ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին, դիմեք օգնության որքան հնարավոր է շուտ, հատկապես, եթե վարքագիծը վերջերս է ձեւավորվել: