Այսօր սեպտեմբերի մեկն է

Այսօր սեպտեմբերի մեկն է եւ սկսվում է հերթական ուսումնական տարին։

Ուսումնական հաստատությունները միայն դասասենյակներ ու դասավանդվող առարկաներ չեն, դրանք հսկայական դեր ունեն սովորողների աճի եւ բարեկեցության գործում։

Դպրոցն ապահով տարածք է երեխաների համար, որը խթանում է հուզական աճն ու աջակցությունը։ Այն լավագույն հենքերից է, որտեղ երեխան կարող է սովորել սոցիալական հմտություններ, ապրումակցման եւ ինքնախնամքի մասին։

Ուսուցիչներն ու ուսումնական ոլորտի աշխատակիցներն են այն առաջնային գիծը, որը ստեղծում է փոխըմբռնման, հոգատարության եւ ընդունման միջավայր երեխաների շրջանում։

Հաշվի առնելով այն հեղինակությունը, որ ավանդաբար ունեն ուսուցիչները, նրանք կարող են վստահություն ներշնչել, խրախուսել բաց խոսակցությունները եւ սովորեցնել աշակերտներին առաջնահերթություն տալ իրենց հոգեկան առողջությանը։

Ծնողների եւ խնամակալների հետ համագործակությունը անգնահատելի դեր ունի, ինչը նպաստում է այնպիսի հասարակության ձեւավորմանը, որը կկարեւորի հոգեկան առողջությունը․ կղահթահարի խարանը եւ անհրաժեշտության դեպքում օգնություն կփնտրի:

Եկեք բաց եւ շարունակական պահենք հոգեկան առողջության մասին երկխոսությունը դպրոցներում։ Հիշենք, որ օգնություն խնդրելը, միմյանց վրա հենվելը եւ առաջնահերթություն տալը ինքնախմաքին ամոթ չէ: Համոզված ենք, որ յուրաքանչյուր աշակերտ եւ ուսուցիչ այս աջակցող համայնքի կենսական մասն է:

Բոլորին մաղթում ենք հոգեկան բարեկեցությամբ լի ուսումնական տարի։