Քննարկումներ հոգեկան առողջության մասին

Մենք հրավիրում ենք մասնագետների, գիտնականների եւ ջատագովների աշխարհի բոլոր անկյուններից հոգեկան առողջության կարեւորագույն խնդիրները քննարկելու համար։ Շարքն իրականացվում է հոգեկան առողջության իրազեկման եւ հոգեկան առողջության արդի մարտահրավերների բացահայտման նպատակով։ Կապ հաստատիր մեզ հետ եթե հետաքրքրված ես եւ ցանկանում ես դառնալ բանախոս։

Հոգեկան առողջությունն ու կանխարգելիչ առողջապահությունը

Երկարատեւ սթրեսի ու հուզական մարտահրավերների ուղղակի ազդեցությունը մարմնական համակարգերի վրա գիտականորեն ապացուցված է․ հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը պետք է դառնա մեր առօրյա առողջապահական մշակույթի անբաժանելի մասը։

Բարեկեցության կարեւորությունը եւ ինքնախնամքի միջոցներ

Հոգեբանական բարեկեցությունը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն, որն անմիջականորեն ազդում է մեր կյանքի որակի եւ դիմակայունության վրա։ Մենք շարունակում ենք «Քննարկումներ հոգեկան առողջության մասին» շարքը, որի հերթական թողարկումը նվիրված է անձի ներդաշնակ զարգացմանն ու ինքնախնամքի կարեւորությանը։

ԱՇԴՎ թերապիա․ տրավմայից դեպի հաղթահարում

Այս մեթոդն աշխարհում ճանաչված է որպես տրավմաների վերամշակման ամենաարդյունավետ գործիքներից մեկը։ Քննարկման ընթացքում կպարզաբանենք, թե ինչպես է ուղեղը վերամշակում անցյալի ծանր հիշողությունները եւ ինչու է երկկողմանի խթանումն օգնում «ազատագրել» նյարդային համակարգում կողպված «բացասական լիցքերը»։

Հոգեկան առողջության ամենօրյա խնամքի գիտահեն գործիքներ

Մարիան Թումանյանի հետ այս անգամ կխոսենք հոգեկան առղջության խնամքի այն գիտահեն գործիքների մասին, որոնք կարող ենք ինքներս կիրառել ամեն օր։

Պարաշարժողական թերապիայից մինչև ներառական միջավայրի ձևավորում

Մենք հրավիրում ենք մասնագետների, գիտնականների եւ ջատագովների աշխարհի բոլոր անկյուններից հոգեկան առողջության կարեւորագույն խնդիրները քննարկելու համար։ Շարքն իրականացվում է հոգեկան առողջության իրազեկման եւ հոգեկան առողջության արդի մարտահրավերների բացահայտման նպատակով։ Կարդալ ավելին՝ Քննարկումներ հոգեկան առողջության մասին Հասմիկ Թանգյանը ժամանակակից պարող և պարային թերապիայի մասնագետ է: 2011 թ.-ից սկսած Հասմիկն ուսումնասիրել է պարաշարժողական, մարմնակողմնորոշիչ և սոմատիկ պրակտիկաներ, ..կարդալ Պարաշարժողական թերապիայից մինչև ներառական միջավայրի ձևավորում