Պարաշարժողական թերապիայից մինչև ներառական միջավայրի ձևավորում

Մենք հրավիրում ենք մասնագետների, գիտնականների եւ ջատագովների աշխարհի բոլոր անկյուններից հոգեկան առողջության կարեւորագույն խնդիրները քննարկելու համար։ Շարքն իրականացվում է հոգեկան առողջության իրազեկման եւ հոգեկան առողջության արդի մարտահրավերների բացահայտման նպատակով։

Կարդալ ավելին՝ Քննարկումներ հոգեկան առողջության մասին

Հասմիկ Թանգյանը ժամանակակից պարող և պարային թերապիայի մասնագետ է: 2011 թ.-ից սկսած Հասմիկն ուսումնասիրել է պարաշարժողական, մարմնակողմնորոշիչ և սոմատիկ պրակտիկաներ, մասնակցել է միջազգային մի շարք թրեյնինգների` Իսպանիայում, Լեհաստանում, Գերմանիայում ևն:

Որպես պարային թերապևտ աշխատել է աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների, դեռահասների և երիտասարդների հետ՝ «Իմ Ուղի» ուսումնավերականգնողական և «Lուսէ» կենտրոններում: Այս կենտրոններում աշխատանքի զուգահեռ Հասմիկը պարային թերապիայի աշխատանքներ է իրականացրել իր փոքր ստուդիայում, որը 2021-ին վերածվել է «Արվեստարան» ստեղծարար զարգացման կենտրոնի: Հասմիկը համահիմնադրել է նաև «ՔոՔոՃամբարը» (2020) և «ՔոՔոՔլաբը» (2019): Վերջինս ներառական մի միջավայր է, որտեղ զարգացման առանձնահատկություններ ունեցող դեռահասներն ու երիտասարդները հանդիպում են` պարելու, շփվելու և նոր հմտություններ ձեռք բերելու: Այս ակումբի աշխատանքներին ներգրավված են նաև երեխաների ծնողները:

Հասմիկը ներկայումս սոմատիկ թերապիաներ է իրականացնում դեռահասների և մեծահասակների հետ, ովքեր ունեն պարբերական անցողիկ կամ քրոնիկ ցավեր, մկանային սեղմվածություններ, հուզական ոլորտի, տագնապայնության և շփման-հաղորդակցման խնդիրներ: Իրականացնում է ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբային թերապևտիկ հանդիպումներ:

2018 թ-ից իրականացնում է նաև պարաշարժողական և մարմնակողմնորոշիչ թերապիաների վերապատրաստումներ և տեսագործնական սեմինարներ:

Միացի՛ր մեզ եւ դարձիր բանախոս

Մենք հրավիրում ենք մասնագետների, գիտնականների եւ ջատագովների աշխարհի բոլոր անկյուններից հոգեկան առողջության կարեւորագույն խնդիրները քննարկելու համար։ Շարքն իրականացվում է հոգեկան առողջության իրազեկման եւ հոգեկան առողջության արդի մարտահրավերների բացահայտման նպատակով։ Ե՛կ միասին դա անենք։