Խնամք

Հոգեկան առողջության միֆեր եւ փաստեր

Արդյոք կարո՞ղ եք տարբերել հոգեկան առողջության միֆերն ու փաստերը: Իմացեք ճշմարտությունը հոգեկան առողջության ամենատարածված միֆերի եւ տարընկալումների մասին:

Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS) ներառում է ցանկացած աջակցություն, որը շահառուները ստանում են իրենց հոգեկան առողջությունն ու հոգեսոցիալական բարեկեցությունը պահպանելու կամ խթանելու համար: MHPSS-ի հիմնական բաղադրիչը հոգեկան առողջության առանձնահատկությունների խնամքն ու դրանց կանխարգելումն է, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ): MHPSS-ը եւ բարեկեցությունը Այդուհանդերձ, MHPSS-ն ավելին է, քան վերոնշյալը․ այն ներառում ..կարդալ Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Ապաինստիտուցիոնալացում

Իտալիան առաջին երկրներից էր, որը սկսեց հոգեկան առողջության պահպանման ապաինստիտուցիոնալացումը եւ զարգացրեց համայնքահեն համակարգը: Իտալական համակարգը ծառայեց որպես արդյունավետ ծառայության մոդել եւ ճանապարհ հարթեց ապաինստիտուցիոնալացման համար:

Ինքնասպանությունների կանխարգելման կարճ մարտավարություններ

Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը ԱՄՆ-ում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր: Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, այն 15-29 տարեկանների մահացության չորրորդ պատճառն է աշխարհում։ Ստորեւ ներկայացված են մի քանի կարճ մարտավարություններ, որոնք կարող են օգնել կանխարգելել ինքնասպանությունները։ Ցույց տվեք, որ անհանգստանում եք Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ունեն մտքեր ..կարդալ Ինքնասպանությունների կանխարգելման կարճ մարտավարություններ

Ի՞նչ է ինքնասպանությունը

Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ինքնասպանությունն ԱՄՆ-ում մահացության 12-րդ հիմնական պատճառն է, մինչդեռ աշխարհում 4-րդն է 15-29 տարեկանների շրջանում։ Ի՞նչ է ինքնասպանությունը Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց եւ արդյունքում մահանում են։ Ինքնասպանության փորձն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց, բայց ..կարդալ Ի՞նչ է ինքնասպանությունը

Հոգեկան առողջության իրազեկման դերը փոքրամասնությունների համայնքներում

Հունիսի 28-ի Բոսթոնի Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայում մեր գործընկերների եւ աջակիցների օգնությամբ Նախաձեռնությունը կազմակերպեց «Հոգեկան առողջության իրազեկման դերը փոքրամասնությունների համայնքներում» թեմայով պանելային քննարկումը։

Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների իրավունքների պաշտպանության օր։ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը շնորհավորում է բոլոր երեխաներին իրենց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Երեխաների իրավունքները եւ հոգեկան առողջությունը երկու կարեւոր ոլորտներ են, որոնք սերտորեն փոխկապակցված են: Երեխաներն իրավունք ունեն ստանալու պատշաճ խնամք, առողջապահական ծառայություններ, կրթություն, ապրելու էկոլոգիապես մաքուր միջավայրում, որը նպաստում է նրանց հոգեկան առողջությանը եւ ..կարդալ Երեխաների իրավունքների պաշտպանության օր

Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է

Հոգեկան առողջության իրազեկման ամիսը նշվում է 1949 թվականից: Ամեն տարի մայիսին ՀԱԻՆ-ը միանում է հոգեկան առողջության իրազեկման շարժմանը: Միասին մենք ազատվում ենք հոգեկան առողջության խարանից եւ իրազեկում ենք հանրությանը։ Հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացումը կարող է օգնել մարդկանց հասկանալ հոգեկան առողջության խնդիրների ախտանիշերը, անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի օգնության եւ հաղթահարել հոգեկան առողջության խարանը: Հոգեկան առողջության ..կարդալ Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է

Միջսերնդային տրավմա

Միջսերնդային տրավման այն տրավման է, որը տրավմա վերապրած անձանցից փոխանցվում է նրանց ժառանգներին: Այն նաեւ անվանում են տրանսսերնդային կամ բազմասերունդ տրավմա: Այն անձինք, ովքեր առնչվում են միջսերնդային տրավմայի հետ, կարող են զգալ ախտանշաններ, օրինաչափություններ, հուզական եւ հոգեբանական ազդեցություններ նախորդ սերունդների տրավմայից (չսահմանափակվելով միայն ծնողներով կամ տատիկ-պապիկներով): Ի՞նչ է տրավմայի արձագանքը Մարդիկ հազարամյակներ գոյատեւել են՝ զարգացնելով ..կարդալ Միջսերնդային տրավմա

Խնամակալի հոգեկան առողջությունը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնամակալների մեծամասնությունը թերի են պատրաստված իրենց դերին եւ խնամք են տրամադրում գրեթե առանց աջակցության։ (1, 2, 3) Խնամակալների ավելի քան մեկ երրորդը շարունակում է ինտենսիվ խնամք տրամադրել այլոց, մինչդեռ իրենց առողջությունը վատթարանում է։ (4) Մեծ թվով հետազոտություններ ցույց են տալիս, որ ընտանիքի անդամները, ովքեր խնամք են տրամադրում քրոնիկական հիվանդություն կամ ..կարդալ Խնամակալի հոգեկան առողջությունը