Հոգեկան առողջության միֆեր եւ փաստեր

Արդյոք կարո՞ղ եք տարբերել հոգեկան առողջության միֆերն ու փաստերը: Իմացեք ճշմարտությունը հոգեկան առողջության ամենատարածված միֆերի եւ տարընկալումների մասին:

Միֆ. հոգեկան առողջության առանձնահատկությունները չեն կարող անրադառնալ ինձ վրա:

Փաստ. ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան առողջության մարտահրավերներից։ Յուրաքանչյուրս կարող ենք ունենալ հոգեկան առողջության առանձնահատկություններ:

2020 թվականին.

  • յուրաքանչյուր հինգերորդ չափահաս ամերիկացին առնչվել է հոգեկան առողջության որեւէ խնդրի հետ,
  • 6 երիտասարդներից մեկն ունեցել է մեծ դեպրեսիվ դրվագ,
  • 20 ամերիկացիներից մեկն ապրել է հոգեկան առողջության այնպիսի խնդրով, ինչպես շիզոֆրենիան, երկբեւեռ աֆեկտիվ խանգարումը կամ դեպրեսիան։

Ինքնասպանությունը Միացյալ Նահանգներում մահվան հիմնական պատճառներից էր, այն 10-24 տարեկանների մահացության երկրորդ հիմնական պատճառն էր:

Ինքնասպանություններից 2020 թվականին ավելի քան 45՛979 ամերիկացի է մահացել, գրեթե կրկնակի ավել, քան սպանության հետեւանքով մահացությունների թիվը:

Միֆ. երեխաները չեն ունենում հոգեկան առողջության առանձնահատկություններ։

Փաստ. երեխաները նույնպես առնչվում են հոգեկան առողջության մարտահրավերների հետ: Նույնիսկ փոքր երեխաների մոտ կարող են դիտվել հոգեկան առողջության առանձնահատկությունների նախանշաններ: Դրանք հաճախ առաջանում են կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալական գործոնների ազդեցության արդյունքում:

Հոգեկան առողջության բոլոր խնդիրների կեսը սկսում են ձեւավորվել մինչեւ 14 տարեկան դառնալը, իսկ դրանց երեք քառորդը՝ մինչեւ 24 տարեկանը:

Ցավոք, ախտորոշված խնդիրներ ունեցող երեխաների եւ դեռահասների միայն կեսն է ստանում անհրաժեշտ խնամք եւ աջակցություն: Ժամանակին տրամադրված աջակցությունն անհրաժեշտ է արդյունավետ խնամքի համար։

Միֆ. հոգեկան առողջության առանձնահատկություններով անձինք ավելի բռնի են:

Փաստ. հոգեկան առողջության առանձնահատկություններով անձինք հիմնականում ավելի բռնի չեն եւ 10 անգամ ավելի հաճախ են ենթարկվում բռնության:

Բռնի գործողությունների միայն 3%-5%-ը կարող է վերագրվել հոգեկան առողջության խնդրով ապրող անձանց: Իրականում, նրանք ավելի քան 10 անգամ ավելի հաճախ են բռնության զոհ դառնում, քան այլոք:

Դուք հավանաբար գիտեք հոգեկան առողջության առանձնահատկություն ունեցող որեւէ մեկին, սակայն չեք գիտակցում դա, քանի որ հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցողներից շատերը հասարակության ակտիվ եւ արդյունավետ անդամներ են:

Միֆ. հոգեկան առողջության խնամքի կարիքներ ունեցող անձինք, նույնիսկ նրանք, ովքեր իրենք են այդ խնամքն ապահովում, չեն կարող կարգավորել աշխատանքային սթրեսը։

Փաստ․ հոգեկան առողջության առանձնահատկություններով անձինք կարող են կառավարել սթրեսը, նրանք կարող են նույնքան արդյունավետ լինել, որքան այլոք։

Միֆ. հոգեկան առողջության հետ կապված խնդիրները անհատականության թուլության կամ բնավորության թերությունների հետեւանք են, եւ մարդիկ կարող են «ազատվել» դրանցից, եթե բավականաչափ ջանքեր գործադրեն:

Փաստ․ հոգեկան առողջության առանձնահատկությունները պայմանավորված չեն «թույլ անհատականությամբ» կամ «բնավորության թերություններով»։

Հոգեկան առողջության խնդիրները ոչ մի կապ չունեն ծույլ կամ թույլ լինելու հետ: Շատ գործոններ նպաստում են հոգեկան առողջության առանձնահատկությունների ձեւավորմանը, այդ թվում՝

  • կենսաբանական գործոններ, ինչպիսիք են գեները, ֆիզիկական հիվանդությունները, վնասվածքները կամ ուղեղի քիմիան,
  • կյանքի փորձառություններ, ինչպիսիք են տրավման կամ բռնության պատմությունը,
  • հոգեկան առողջության խնդիրների ընտանեկան պատմությունը։

Հոգեկան առողջության առանձնահատկություններով անձանց կյանքի որակը հնարավոր է բարելավել։

Միֆ. հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցող անձանց համար բուժում գոյություն չունի:

Փաստ. հոգեկան առողջության առանձնահատկությունները հիմնականում ենթակա են խնամքի եւ կյանքի որակի բարելավման։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգեկան առողջական առանձնահատկություններ ունեցող անձինք բարելավում են իրենց ինքնազգացողությունը, շատերը բարեհաջող անցնում են ապաքինման ճանապարհով:

Ապաքինման գործընթացը ենթադրում է կյանքի որակի բարելավում, աշխատունակություն եւ լիարժեք մասնակցություն համայնքի գործունեությանը:

Միֆ. թերապիան եւ ինքնախնամքը ժամանակի անիմաստ վատնում են, ինչո՞ւ պարզապես հաբեր չընդունել։

Փաստ. թերապիան եւ ինքնախնամքն արդյունավետ են:

Հոգեկան առողջության խնդիրների խնամքը տարբերվում է կախված անհատից եւ կարող է ներառել դեղորայք, թերապիա կամ երկուսն էլ:

Շատ անհատներ դրական փոփոխությունների են հասնում երբ համադրում են աջակցման համակարգերն ու խնամքի գործընթացը:

Միֆ. ես ոչինչ չեմ կարող անել հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդու համար։

Փաստ. դու կարող ես աջակցել հոգեկան առողջության առանձնահատկություններ ունեցող անձանց: Ընկերներն ու ընտանիքը կարող են նշանակալի դրական ազդեցություն ունենալ:

2020 թվականին ԱՄՆ-ում մեծահասակների միայն 20%-ն է ստացել հոգեկան առողջության որեւէ խնամք անցնող տարում, այդ թվում, 10%-ը ստացել են խորհրդատվություն կամ հոգեթերապիա մասնագետից:

Ընկերներն ու ընտանիքը կարող են կարեւոր ազդեցություն ունենալ՝

  • տեղեկացնելով, որ պատրաստ եք օգնել,
  • օգնելով ստանալ հոգեկան առողջության ծառայություններ,
  • օգնելով սովորել ինքնախնամքի եւ հաղթահարման գործիքներ,
  • հոգեկան առողջության մասին փաստեր սովորելով եւ դրանցով կիսվելով,
  • հարգանքով վերաբերվելով,
  • հրաժարվելով օգտագործել պիտակներ եւ բացասական իմաստ կրող արտահայտություններ։

Միֆ. անհնար է կանխել հոգեկան առողջության առանձնահատկությունների առաջացումը։

Փաստ. հոգեկան առողջության առանձնահատկությունների առաջացումը հնարավոր է կանխարգելել:

Հոգեկան, հուզական եւ վարքային խնդիրների կանխարգելումը կենտրոնանում է հայտնի ռիսկային գործոնների վրա, ինչպիսիք են տրավմայի ազդեցությունները, որոնք կարող են նպաստել երեխաների եւ երիտասարդների մոտ հոգեկան առողջության առանձնահատկությունների ձեւավորմանը:

Անձի սոցիալ-հուզական բարեկեցության խթանումը հանգեցնում է.

  • ավելի բարձր ընդհանուր արտադրողականության,
  • ավելի լավ կրթական արդյունքների,
  • հանցագործությունների ցածր մակարդակի,
  • ավելի ուժեղ տնտեսությունների,
  • կյանքի որակի բարելավման,
  • կյանքի տեւողության ավելացման,
  • բարելավված ընտանեկան կյանքի։

Աղբյուր՝ Substance Abuse and Mental Health Services Administration: