Ինչպե՞ս բարելավել հոգեկան առողջության իրազեկումը

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը 2021 թվականից իրականացնում է հոգեկան առողջության իրազեկման արշավներ։ Այս արշավներն արդյունավետ չէին լինի առանց ազնիվ երկխոսության եւ վերլուծության։

Այսօր եւս, մենք ցանկանում ենք լսել ձեր կարծիքը։ Խնդրում ենք հատկացնել մի քանի րոպե եւ ներկայացնել հոգեկան առողջության իրազեկման վերաբերյալ ձեր տեսակետն այստեղ։

Առաջիկայում նաեւ կներկայացվեն հարցման անանուն արդյունքները։

Միացե՛ք իրազեկման արշավին

Միացե՛ք իրազեկման արշավին, ներբեռնեք իրազեկման պաստառներն ու կիսվեք դրանցով առցանց։

Պաստառները գրառումների համար կարող եք ներբեռնել այստեղից, իսկ story-ները՝ այստեղից։ Պաստառները նաեւ հասանելի են ՀԱԻՆ կայքում՝ այստեղ։

Մի մոռացեք նշել մեզ @mharmenia սոցիալական ցանցերում եւ օգտագործել #ԴուԿարեւորԵս հեշթեգը:

Խարանն ու խտրականությունը հոգեկան առողջության վերաբերյալ արդյունավետ հանրային երկխոսության ամենամեծ խոչընդոտներն են, սակայն մենք վստահ ենք, որ միասին դա կարող ենք փոխել: