Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է

Հոգեկան առողջության իրազեկման ամիսը նշվում է 1949 թվականից: Ամեն տարի մայիսին ՀԱԻՆ-ը միանում է հոգեկան առողջության իրազեկման շարժմանը: Միասին մենք ազատվում ենք հոգեկան առողջության խարանից եւ իրազեկում ենք հանրությանը։

Հոգեկան առողջության մասին իրազեկվածության բարձրացումը կարող է օգնել մարդկանց հասկանալ հոգեկան առողջության խնդիրների ախտանիշերը, անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի օգնության եւ հաղթահարել հոգեկան առողջության խարանը:

Հոգեկան առողջության իրազեկումը կարող է օգնել նրանց, ովքեր տուժում են լայնատարած խարանից եւ չարդարացված քննադատությունից, հատկապես այն խմբերին, ովքեր առավելագույնս անտեսվում են նման պատճառներով:

Ինչպե՞ս նպասել իրազեկմանը

Խարանն ու խտրականությունը հոգեկան առողջության վերաբերյալ արդյունավետ հանրային երկխոսության ամենամեծ խոչընդոտներն են, սակայն միասին սա կարող ենք փոխել:

Խոսեք հոգեկան առողջության մասին

Խոսեք ձեր մտերիմների հետ այն մասին, թե ինչպես են նրանք զգում եւ ժամանակ տրամադրեք անկեղծորեն լսելու համար:

Իմացեք հոգեկան առողջության խնդիրների նախանշաններն ու ախտանիշերը

Հոգեկան առողջության խնդիրները կարող են տարբեր կերպ դրսեւորվել, հաճախ դրանք աննկատ են: Շատերը չեն ստանում իրենց անհրաժեշտ օգնությունն այն պահին, երբ դա անհրաժեշտ է: Հասկանալով նախանշանները եւ աջակցության ձեւերը՝ կարող եք նպասել ժամանակին աջակցության տրամադրմանը:

Ցույց տվեք, որ պատրաստ եք լսել

Եղեք այն մեկն, ում հետ կարելի է խոսել դժվարին պահերին։ Մարդիկ, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ կամ առերեսվում են հոգեկան առողջության մարտահրավերների, կարող են կարիք ունենան խոսելու մեկի հետ, ով կարող է աջակցել դժվար պահերին:

Ժամանակ հատկացրեք ձեր հոգեկան առողջությանը

Հոգ տարեք ձեր հոգեկան առողջության մասին: Սովորեք թե ինչպես վարվել առօրյա սթրեսի հետ եւ պահպանեք ձեր հոգեկան առողջությունը:

Կարեւոր է կանոնավոր կերպով հոգ տանել սեփական հոգեկան առողջություն մասին: Ինքներդ ձեզ տվեք հետեւյալ հարցերը.
– ինչպե՞ս եմ ես ինձ զգում,
– արդյո՞ք առօրյաս ավելի սթրեսային է դարձել,
– արդյո՞ք ես հոգ եմ տանում իմ մարմնի մասին,
– արդյո՞ք ժամանակ եմ հատկացնում իմ սիրած բաներն անելու համար,
– ո՞ւմ հետ կարող եմ խոսել, երբ աջակցության կարիք ունեմ:

Հանգանակեք կամ կամավոր դարձեք հոգեկան առողջության կազմակերպություններում

Իրազեկման հիանալի միջոց է աջակցել կազմակերպություններին, որոնք աշխատում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ կամ կազմակերպություններին, որոնք աշխատում են հոգեկան առողջության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:

Աջակցեք նրանց հանգանակությունների միջոցով կամ դարձեք կամավոր: Շատ կազմակերպություններ իրենց գործունեությունը շարունակելու համար ապավինում են կամավորներին: Դիմեք ձեր նախընտրած հոգեկան առողջության կազմակերպություններին, որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող եք նրանց օգնել:

Աջակցի՛ր մեր գործունեությանը

Նվազեցրեք խարանը

Մի վարանեք խոսել հոգեկան առողջության մասին: Որքան շատ մարդկանց տեղեկացնեք, այնքան ավելի շատ դրական ազդեցության կհասնեք խարանի հաղթահարման գործում:

Ցույց տվեք ձեր աջակցությունը

Կիսվեք ստորեւ ներկայացված պատկերներով: Մի մոռացեք նշել մեզ @mharmenia սոցիալական ցանցերում եւ օգտագործել #ԴուԿարեւորԵս հեշթեգը:

Բոլոր պատկերները կարող եք ներբեռնել այստեղից։