Արհեստական բանականությունը հոգեկան առողջության ոլորտում

Մասնագիտական համայնքն ուսումնասիրում է նորագույն տեխնոլոգիաները՝ դրանցով հետազոտական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, դիտարկելով ընդհուպ մինչեւ այդ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված համակարգերի վարքաբանական «զգայունության» բարելավման հնարավոր տարբերակները: [1] Այդ համակարգերից է նաեւ արհեստական բանականությունը։

Արհեստական բանականության (ԱԲ) ընդհանուր ընդունված սահմանում թերեւս չկա, այդուհանդերձ կօգտագործենք դրա լայն սահմանումը․ «համակարգիչներ, որոնք կատարում են առաջադրանքներ, որոնք սովորաբար կապված են մարդու մտքի, մասնավորապես՝ սովորելու եւ խնդիրների լուծման հետ»: ԱԲ-ի այս լայն սահմանումը թույլ է տալիս մեզ ներառել դրա բազմաթիվ գործառույթներ, այդ թվում՝

  • ԱԲ-ն որպես փորձագիտական համակարգ,
  • ԱԲ-ն որպես մեքենայական ուսուցում,
  • ԱԲ-ն որպես ռոբոտաշինություն,
  • ԱԲ-ն որպես բնական լեզվի մշակում,
  • ԱԲ-ն որպես մեքենայական տեսողություն, եւ
  • ԱԲ-ն որպես խոսքի ճանաչում: [2]

Տեսաձայնային եւ տեքստային ԱԲ-ներ արդեն գոյություն ունեն, հոգեկան առողջության մասնագետներն այժմ դիտարկում են նմանօրինակ համակարգերի իրարկելիությունն իրենց ոլորտում։ [1]

Հոգեկան առողջության ոլորտը սպասարկող ԱԲ համակարգերի նկատմամբ մասնագիտական համայնքը դեռ պահպանում է որոշակի զգուշավորություն։ [1]

Թերեւս անհրաժեշտ է իրականացնել այս գործիքների ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն [1], բոլոր կողմերի համար այս տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ եւ անվտանգ դարձնելու համար:

Կիրառական հոգեբանությունը կամ հոգեբանության գործնական կիրառություններն առօրյա կյանքում բաժանված են տարբեր բաղադրիչների՝ կրթությունից մինչեւ կառավարում, արտադրանքի ձեւավորում եւ առողջապահություն: Այս ոլորտներից ամենաշատը ԱԲ-ն մոտեցել է առողջապահությանը: Հիմնականում ընթացիկ միջամտություններն աջակցելու, կատարելագործելու եւ ավելի արդյունավետ դարձնելու միջոցով: [3]

Կլինիկական հոգեբանները նույնպես այս համակարգերից օգտվում են [1] հարկի զգուշավորությամբ՝ հիմնականում ծավալուն տվյալների մշակման ավտոմատացման նպատակով։

Այս համակարգերի վերաբերյալ թերեւս ամենատարածված հարցերն են, թե ինչպես ԱԲ-ն կաջակցի լրացնել մասնագետների քանակի բացը, եւ արդյո՞ք այն կկարողանա տրամադրել հոգեթերապիա: [1] Մինչդեռ, չաթ-բոթերը կարող են օգտակար լինել առօրյայում՝ քնի կամ աշխատանքային սթրեսի կարգավորման համար: [1] Օրինակ՝ այս համակարգերը կարելի է կիրառել բջջային հավելվածների տեսքով՝ որոշակի հմտություններ ձեռք բերելու համար: [1]

ԱԲ-ի օրինակներ առողջապահության ոլորտում

ԱԲ-ի վերջին եւ սպասվող զարգացումները հոգեբանության համար ներկայացնում են բազմաթիվ հնարավորություններ եւ մարտահրավերներ: ԱԲ-ն հոգեբաններին հնարավորություն է տալիս արդյունավետորեն վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ: [2]

Merative (նախկինում՝ IBM Watson Health)

Merative-ը ԱԲ-ով աշխատող վերլուծության գործիքն է, որը ծառայում է բժիշկներին եւ այլ մասնագետներին՝ լրացնելով մասնագիտական, ֆիզիկական եւ հոգեկան առողջության խնամքը, կատարելով ախտորոշումներ եւ առաջարկելով բուժում:

Այն «սնուցվում» է բժշկական գրականության տվյալների հենքի միջոցով, որն օգտագործվում է վերլուծությունների նպատակով: Գործիքը կոմերցիոն հասանելի է առողջապահական ծառայություններ մատուցողների համար:

Հայտնաբերում եւ վերլուծություն. SimSensei MultiSense

ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները մշակել են SimSensei նախագիծը, որն օգտագործում է ԱԲ-ի նոր սերունդ՝ վիրտուալ գործակալներ: Այն նախատեսված է հոգեթերապիայի համար՝ թերապեւտների կողքին աշխատելու համար:

Տեխնոլոգիան գործարկվում է մեքենայական ուսուցման (ML), բնական լեզվի մշակման (NLP) եւ համակարգչային տեսողության միջոցով՝ խոսքը, ֆիզիկական ժեստերը, ֆիզիոլոգիական փոփոխությունները եւ ազդանշանները վերլուծելու համար՝ մարդկանց անհանգստության նշանները բացահայտելու եւ դրան համապատասխան արձագանքելու համար:

Վիրտուալ իրականության (ՎԻ) թերապիա

2017 թվականին Neuro Rehab VR-ը հիմնադրվել է ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում եւ այդ ժամանակվանից համագործակցում է NeuroKinetix-ի՝ նյարդաբանական վերականգնման առաջատար հաստատության հետ: Նրանք միասին մշակեցին ապրանքների եւ ծառայությունների փաթեթ, որոնք կիրառում են ՎԻ, ԱԲ եւ առկա թերապիայի պրակտիկաները շահառուների լայն շրջանակի համար:

ՎԻ թերապիան ներկայումս օգտագործվում է ի լրումն ավանդական թերապիային: ՎԻ-ը թույլ է տալիս շահառուներին վերականգնվել տրավմատիկ վնասվածքներից՝ նվազեցնելով վերականգնման հոգեբանական խոչընդոտները: ՎԻ միջավայրը կրճատում է վերականգնման ժամանակը։ [3]

Աղբյուրներ
[1] https://www.apa.org/monitor/2024/01/trends-generative-ai-evolution-psychology [“Psychologists are exploring..”; “Generative artificial intelligence..”; “While there are..”; “Ultimately, the field..”; “In the clinical..”; “The biggest open..”; “Chatbots can provide..”; “One relatively safe..”][25/03/2024]
[2] https://cpa.ca/docs/File/CPD/Artificial%20Intelligence%20and%20Psychology%20EN%202024.pdf [“There is no..”; “Recent and expected”][25/03/2024]
[3] https://gemmo.ai/ai-in-psychology/ [“Applied psychology or..”; “Examples Of AI..”][25/03/2024]