Դարձի՛ր կամավոր

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) համագործակցության է հրավիրում գրաֆիկ դիզայներների իր առաջիկա գործունեության մեջ ներգրավելու նպատակով։

Համագործակցությունն իրականացվում է կամավորական սկզբունքով՝ դրամական փոխհատուցում չի նախատեսվում։

Հավելյալ տեղեկություններ

  • Ներգրավվող մասնագետների քանակը՝ 2 (երկու),
  • համագործակցության ընդհանուր տեւողությունը՝ 6 (վեց) ամիս (հնարավոր է երկարացնել),
  • ակնկալվող շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 4 (չորս) ժամ (հնարավոր է ավելացնել ըստ կամավորի ցանկության),
  • աշխատանքային ժամերը՝ ճկուն,
  • աշխատանքի վայրը՝ առցանց։

Կամավորական աշխատանքն ընձեռում է աշխատանքային/կամավորության փորձի ձեռքբերման հնարավորություն։ Տրամադրվում է կամավորության հավաստագիր։

Կամավորների ընտրությունն իրականացվում է 2 (երկու) փուլով՝

  1. դիմումների դիտարկում եւ համապատասխանության ստուգում,
  2. հարցազրույց:

Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ Նախաձեռնությունը կապ կհաստատի եւ կհրավիրի հոջորդող հարցազրույցին։

Առաջին փուլը չհաղթահարած դիմորդներին հորդորում ենք կապ պահպանել Նախաձեռնության հետ, ձեր աջակցությունը կարող է անկյունաքարային դեր ունենալ Նախաձեռնության գործունեության համար։ Մենք անպայման կապ կհաստատենք եւ կառաջարկենք համագործակցության այլ տարբերակներ առաջին իսկ հնարավորության դեպքում։

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք համագործակցությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով
Այո, կամավորի հետ կնքվում է պայմանագիր։


Ես դեռ ուսանող եմ, արդյո՞ք կարող եմ դիմել
Այո, դիմելու պայմանները նույնն են նաեւ ուսանողների համար։։

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար խնդրում ենք [email protected] էլփոսթին ուղարկել՝

  • ձեր արդի CV-ն, եւ
  • նամակին կցել 3 (երեք) գրաֆիկ աշխատանք։

Նախաձեռնության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների, հարցերի եւ առաջարկությունների դեպքում խնդրում ենք դիմել [email protected] էլփոսթով կամ սոցիալական ցանցերի եւ մեսենջերների մեր օգտահաշիվներին՝