Խնամք

Հետծննդաբերական դեպրեսիա

Հետծննդաբերական դեպրեսիան կնոջ հոգեկան առողջության տարածված մարտահրավերներից է։ Այն կարող է առաջանալ կնոջ մոտ ծննդաբերությունից հետո առաջին մեկ տարվա ընթացքում։ Հետծննդաբերական դեպրեսիայի պատճառները միանշանակ չեն, սակայն կան մի շարք գործոններ, որոնք ավելի հավանական են դարձնում դրա առաջացումը՝ – հոգեկան առողջության խնդիրների պատմություն, մասնավորապես՝ դեպրեսիա կյանքի ավելի վաղ փուլում, – հղիության ընթացքում հոգեկան առողջության խնդիրների պատմություն, ..կարդալ Հետծննդաբերական դեպրեսիա

Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Մարմնի պատկերը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին կամ զգում այն: Մեզանից շատերը կյանքի ինչ-որ պահի բացասական զգացումներ կարող են ունենալ սեփական մարմնի նկատմամբ, եւ այդ զգացմունքները երկարաձգվելով՝ կարող են առաջացնել անհանգստության, դեպրեսիայի եւ սննդային վարքագծի խանգարումների ախտանիշներ: Այն, թե ինչպես եք ընկալում ձեզ, հսկայական ազդեցություն ունի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ..կարդալ Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Սթրեսի իրազեկման ամիս

Սթրեսի իրազեկման ամիսը, որը նշվում է 90-ականների սկզբից, միտված է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ հաղթահարման եղանակների վերաբերյալ: Այս տարեկան 30-օրյա ժամանակահատվածում առողջապահության ոլորտի մասնագետները եւ հոգեկան առողջության խթանման փորձագետները միավորվում են՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը ժամանակակից սթրեսի համաճարակի պատճառների եւ դրա հաղթահարման վերաբերյալ: Ի՞նչ է սթրեսը Սթրեսը մարմնի արձագանքն է ազդակներին՝ ճնշմանը: ..կարդալ Սթրեսի իրազեկման ամիս

ԵԱԽ համաշխարհային օր

Այն International Society for Bipolar Disorders (ISBD), International Bipolar Foundation (IBPF), եւ Asian Network of Bipolar Disorder (ANBD) կազմակերպությունների նախաձեռնություն է: Այս օրը նշվում է ամեն տարի մարտի 30-ին՝ Վինսենթ վան Գոգի ծննդյան օրը: Վան Գոգի մոտ հետմահու ախտորոշվել է երկբեւեռ աֆեկտիվ խանգարում: Այս համաշխարհային օրվա նպատակը երկբեւեռ խանգարման իրազեկումն է, պայքարը սոցիալական խարանի դեմ ..կարդալ ԵԱԽ համաշխարհային օր

Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Նեյրոբազմազանությունը նկարագրում է այն գաղափարը, որ մարդիկ տարբեր կերպ են զգում եւ փոխազդում իրենց շրջապատող աշխարհի հետ. չկա մեկ «ճիշտ» մտածելակերպ, ուսուցում եւ վարք, իսկ տարբերությունները չեն դիտվում որպես թերություն: Նեյրոբազմազանություն բառը վերաբերում է բոլոր մարդկանց բազմազանությանը։ Այն հաճախ օգտագործվում է աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) եւ նյարդաբանական կամ զարգացման այլ առանձնահատկությունների համատեքստում: Նեյրոբազմազանության շարժումն ի ..կարդալ Ի՞նչ է նեյրոբազմազանությունը

Հոգեկան առողջությունն արտակարգ իրավիճակներում

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների կոնֆլիկտներից տուժած բնակչության շրջանում հոգեկան առողջության միջին ծանրության խնդիրների հետ առերեսվում են նրանց 13 տոկոսը, այդ թվում դեպրեսիա եւ տագնապ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ – Արտակարգ իրավիճակներում գրեթե բոլորն առնչվում են դիսթրեսի հետ՝ մեծամասնությունն այն հաղթահարում են։ – Վերջին 10 տարիների ընթացքում պատերազմների կամ այլ կոնֆլիկտների հետ առնչվողների 9 ..կարդալ Հոգեկան առողջությունն արտակարգ իրավիճակներում