Ի՞նչ է հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS)

Հոգեկան առողջությունը եւ հոգեսոցիալական աջակցությունը (MHPSS) ներառում է ցանկացած աջակցություն, որը շահառուները ստանում են իրենց հոգեկան առողջությունն ու հոգեսոցիալական բարեկեցությունը պահպանելու կամ խթանելու համար:

MHPSS-ի հիմնական բաղադրիչը հոգեկան առողջության առանձնահատկությունների խնամքն ու դրանց կանխարգելումն է, ինչպիսիք են դեպրեսիան, անհանգստությունը եւ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ):

MHPSS-ը եւ բարեկեցությունը

Այդուհանդերձ, MHPSS-ն ավելին է, քան վերոնշյալը․ այն ներառում է նաեւ աջակցություն շահառուների ընդհանուր հոգեսոցիալական բարեկեցությանը: Այն օգնում է շահառուներին կապվել ընտանիքի անդամների եւ համայնքի այլ անդամների հետ, կամ օգնել նրանց ավելի արդյունավետ վարվել անձնական մարտահրավերների կամ խնդիրների հետ, այն կարող է օգնել նվազեցնել անհանգստությունն ու տառապանքը:

MHPSS-ի տեսակները

MHPSS-ը կարող է ձեւավորվել համայնքների ներսում կամ դրանցից դուրս: Այն կարող է տրամադրվել մասնագետների կամ այլ վերապատրաստված անձանց կողմից։ Այն կարող է ունենալ տարբեր ձեւեր՝ կախված շահառուների կարիքներից եւ հասանելի ծառայություններից: