Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր

Այսօր Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, դրա նպատակն է տրամադրել եզակի ուղերձ, որ ինքնասպանությունները կարող են կանխվել։

Այս օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։

Ստորեւ ներկայացնում ենք ինքնասպանոթւոյւնների վերաբերյալ վիճակագրություն․

  • Աշխարհում տարեկան մոտ 703000 մարդ մահանում է ինքնասպանությունից։
  • 2019 թվականին 100 մահերից մեկն (1,3%) ինքնասպանության հետեւանք է եղել։ Ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում ինքնասպանության հետեւանքով, քան ՄԻԱՎ-ի, մալարիայի կամ կրծքագեղձի քաղցկեղի պատճառով:
  • Ինքնասպանությունների համաշխարհային ցուցանիշը տղամարդկանց մոտ երկու անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ։
  • Նախկինում ունեցած ինքնասպանության վարքագծի փորձն ինքնասպանության հետեւանքով մահվան ամենամեծ ռիսկային գործոնն է:
  • Ինքնասպանության հետեւանքով մահացությունների կեսից ավելին (58%) տեղի են ունենում մինչեւ 50 տարեկանը։
  • Աշխարհում ինքնասպանությունը 15-29 տարեկանների մահացության չորրորդ պատճառն է։
  • Ինքնասպանություններ տեղի են ունենում աշխարհի բոլոր տարածաշրջաններում, սակայն 2019 թվականին ինքնասպանությունների ավելի քան երեք քառորդը (77%) տեղի են ունեցել ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում:
  • Հակամարտության, աղետի, բռնության կամ կորստի փորձը եւ մեկուսացման զգացումը ինքնասպանության ռիսկի գործոններ են, դրանք կապված են ինքնասպանության վարքագծի հետ:
  • Ինքնասպանությունների մակարդակը բարձր է խոցելի խմբերում, որոնք ենթարկվում են խտրականության, ներառյալ փախստականները, բանտարկյալները եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:
  • Դեպրեսիայով անձը քսան անգամ ավելի հավանական է, որ մահանա ինքնասպանության պատճառով, քան նա, ով դեպրեսիա չունի:
  • Ինքնասպանությունը շարունակում է անօրինական մնալ ավելի քան 20 երկրներում։ Այդ երկրներում ինքնասպանության վարքագիծ դրսեւորող անձինք կարող են պատժվել։ Պատիժները տատանվում են փոքր տուգանքներից եւ կարճաժամկետ բանտարկություններից մինչեւ ցմահ ազատազրկում:

Ստորեւ ներկայացված են մարտավարություններ, որոնք կարող են օգնել կանխարգելել ինքնասպանությունները.