Ինքնասպանությունների կանխարգելման կարճ մարտավարություններ

Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը ԱՄՆ-ում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր: Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, այն 15-29 տարեկանների մահացության չորրորդ պատճառն է աշխարհում։

Ստորեւ ներկայացված են մի քանի կարճ մարտավարություններ, որոնք կարող են օգնել կանխարգելել ինքնասպանությունները։

Ցույց տվեք, որ անհանգստանում եք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր ունեն մտքեր ինքնասպանության վերաբերյալ, մեղմացում են արձանագրում, երբ ինչ-որ մեկը հոգատար կերպով հետաքրքրվում է, թե ինչպես են նրանք իրենց զգում:

Խոսեք հույզերի մասին

Ինքնասպանության մասին խոսելն, ի հեճուկս տարածված մտավախության, կարող է նվազեցնել, այլ ոչ թե ավելացնել ինքնասպանության վերաբերյալ մտքերը:

Ավելի հավանական է, որ մարդիկ իրենց ավելի քիչ ընկճված զգան եւ ավելի քիչ մտածեն ինքնասպանության մասին որեւէ մեկի հետ խոսելուց հետո, մեկի, ով լսում է առանց քննադատության:

Հեռացրեք վտանգավոր առարկաները

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երբ վտանգավոր առարկաներն անհասանելի են լինում՝ նվազում է ինքնասպանությունների թիվը։

Աջակցեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռիսկային իրավիճակում գտնվող անձանց օգնելը ստեղծում է աջակցության միջոցների եւ անձանց ցանց, որն օգնում է նվազեցնել հուսալքության զգացումը։

Դիմեք մասնագիտական աջակցության

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ կարճ, մատչելի միջամտությունը եւ աջակցող, շարունակական շփումը կարող են լինել ինքնասպանության կանխարգելման կարեւոր մաս, հատկապես այն անհատների համար, որոնք վերջերս են դուրս գրվել ստացիոնար բուժման կամ խնամքի կենտրոններից:

Օգնեք մեզ հիմնել հուզական աջակցության թեժ գիծ

Հուզական աջակցության թեժ գիծը հանդիսանում է ճգնաժամային թեժ գիծ:

Ճգնաժամային թեժ գիծը ծառայություն է, որին մարդիկ կարող են զանգահարել անհապաղ հեռախոսային խորհրդատվություն ստանալու համար՝ վերապատրաստված կամավորների եւ հոգեկան առողջության մասնագետների կողմից:

Աջակցի՛ր մեր գործունեությանը