Արդի առողջապահական համակարգերում կանխարգելումը դիտարկվում է որպես առաջնահերթություն, սակայն հոգեկան առողջության դերն այս համատեքստում դեռեւս հաճախ թերագնահատվում է։
Այս քննարկման ընթացքում «ԱՇԴՎ հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի» խորհրդի անդամ Լուսինե Աղաբեկյանի հետ քննարկեցինք հոգեկան եւ ֆիզիկական առողջության անքակտելի կապը։
Դիտարկեցինք կանխարգելման տարբեր մակարդակները՝ սկսած իրազեկվածության բարձրացումից մինչեւ վաղ ախտանշանների ճանաչումը, ինչպես նաեւ հոգեհիգիենայի կանոններին ու այն գործնական քայլերը, որոնք թույլ կտան պահպանել կյանքի բարձր որակն ու խուսափել հուզական խորը ճգնաժամերից։
Երկարատեւ սթրեսի ու հուզական մարտահրավերների ուղղակի ազդեցությունը մարմնական համակարգերի վրա գիտականորեն ապացուցված է․ հոգեկան առողջության խնդիրների կանխարգելումը պետք է դառնա մեր առօրյա առողջապահական մշակույթի անբաժանելի մասը։
Եթե ունեք հարցեր հոգեկան առողջության կանխարգելիչ դերի, սթրեսի կառավարման կամ հոգեհիգիենայի վերաբերյալ, խնդրում ենք դրանք թողնել մեկնաբանություններում։ Ձեր հարցադրումները կօգնեն մեր քննարկումները դարձնել առավել գործնական եւ կիրառելի բոլորի համար։