Ուժի մեջ է՝ 01 ապրիլ 2025
«Հուզական աջակցության թեժ գիծ» նախագծի շրջանակում տրամադրվող ծառայությունների տրամադրման պայմաններ
- «Հուզական աջակցության թեժ գիծ» նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) Հայաստանի Հանրապետությունում գործող համանուն ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) միջոցով 080 000 900 համարին անվճար հեռախոսազանգով տրամադրում է անվճար հուզական աջակցության եւ տեղեկատվական ոչ ճգնաժամային մասնագիտական ծառայություններ բոլոր զանգահարողներին (այսուհետ՝ Շահառուներ) Նախագծի աշխատակիցների եւ ծառայություն մատուցող մասնագետների (այսուհետ՝ Մասնագետներ) միջոցով:
- Նախագիծն իրականացվում է «Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կողմից:
- Ծառայությունը բժշկական կամ իրավաբանական ծառայություն չէ, այն չի կարող փոխարինել համապատասխան մասնագիտական ծառայություններին։
- Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության, Կազմակերպության եւ Նախագծի միմյանց չհակասող իրավական ակտերին եւ դրանց չհակասող մասնագիտական էթիկային եւ միջազգային իրարկելի լավագույն փորձին համապատասխան։
- Մասնագետները հրահանգված են գործել Հայաստանի Հանրապետության, Կազմակերպության եւ Նախագծի միմյանց չհակասող իրավական ակտերին եւ դրանց չհակասող մասնագիտական էթիկային եւ միջազգային իրարկելի լավագույն փորձին համապատասխան։
- Այն դեպքերում, երբ Ծառայության տրամադրման կարգը կամ այլ հատկանիշները հստակ չեն սահմանվում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, Կազմակերպությունն առաջնորդվում է Կազմակերպության եւ Նախագծի Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին չհակասող իրավական ակտերով եւ դրանց չհակասող մասնագիտական էթիկայով եւ միջազգային իրարկելի լավագույն փորձով։
- Ծառայությունը պատասխանատվություն չի կրում Շահառուների կողմից տրամադրված անձնական եւ այլ տվյալների (այսուհետ՝ Տվյալներ) ճշգրտության համար, սակայն պարտավորվում է դրանք մշակել Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով։
- Կազմակերպությունը Տվյալները երրորդ կողմին (երրորդ անձանց) կարող է փոխանցել միայն այն դեպքերում, երբ Շահառուն համաձայնություն է տվել, դա պահանջվում է օրենքով կամ Կազմակերպության եւ Նախագծի օրենքին չհակասող իրավական ակտերով, ի պատասխան վավեր իրավական հարցման, երբ վտանգ է սպառնում Շահառուի կամ այլոց կյանքին եւ առողջությանը կամ Շահառուն է վտանգ ներկայացնում իր կամ այլոց կյանքի եւ առողջության համար։
- Այս Պայմանները գործում են դրանց հաստատման պահից սկսած եւ կարող են փոփոխվել եւ լրացվել:
Վերջին թարմացում՝ 31 մարտ 2025