Հուզական աջակցության թեժ գիծը մեծապես հանդիսանում է ճգնաժամային թեժ գիծ:
Ճգնաժամային թեժ գիծը ծառայություն է, որին մարդիկ կարող են զանգահարել անհապաղ հեռախոսային խորհրդատվություն ստանալու համար՝ վերապատրաստված կամավորների եւ հոգեկան առողջության մասնագետների կողմից:
Նման թեժ գծեր գոյություն ունեն անգլիախոս երկրների մեծ քաղաքներում առնվազն 1970-ականների կեսերից:
Այս ծառայություններն ի սկզբանե ստեղծվել են օգնելու նրանց, ովքեր մտածում են ինքնասպանության մասին, սրանցից շատերն ընդլայնել են իրենց գործառույթները, որպեսզի հարցումների ավելի լայն շրջանակի հետ առնչվեն եւ զբաղվեն հուզական ճգնաժամերով:
Նմանատիպ թեժ գծերը գործում են՝ օգնելու մարդկանց նաեւ այլ հանգամանքներում, այդ թվում՝ բռնաբարության, ահաբեկման, ինքնավնասման կամ թրաֆիքինգի դեպքերում:
Ճգնաժամային թեժ գծի հիանալի օրինակ է համազգային հասանելի 988 թեժ գիծը ԱՄՆ-ում:
988-ն այժմ եռանիշ համար է, որը զանգահարողներին վերահասցեավորում է դեպի 988 Ինքնասպանության եւ ճգնաժամի թեժ գիծ (կամ 988 թեժ գիծ):
Այն ֆինանսավորվում է Substance Abuse and Mental Health Services Administration (SAMHSA) կողմից եւ կառավարվում է Vibrant Emotional Health (Vibrant) կողմից:
Երբ մարդիկ զանգահարում են, հաղորդագրություններ ուղարկում կամ այլ կերպ կապվում 988-ի հետ, նրանք կապվում են վերապատրաստված խորհրդատուների հետ, որոնք գործող 988 ցանցի մաս են կազմում․ այն բաղկացած է ավելի քան 200 տեղական ճգնաժամային կենտրոններից:
Այս խորհրդատուները տրամադրում են անվճար եւ գաղտնի հուզական աջակցություն եւ ճգնաժամային խորհրդատվություն ինքնասպանության կամ հուզական ճգնաժամի մեջ գտնվող անձանց:
Այս ծառայությունները Միացյալ Նահանգներում հասանելի են 24/7:
Վերոնշյալ օրինակը լավագույնս նկարագրում է այն, թե ինչպիսի թեժ գիծ ենք մենք ցանկանում ստեղծել երկարատեւ հեռանկարում:
Նախագծի կազմը
Գեվորգ Ղարիբյան
Նախագծի կլինիկական ղեկավար
Գեվորգը հոգեկան առողջության ջատագով է, բանախոս եւ հետազոտող։ Նա ԲՀՀ վավերացված հոգեբան է (CPsychol) եւ ԲՀՀ Հոգեթերապիայի Բաժնի Կոմիտեյի անդամ։ 2022-2023 ՄԹՀԼ մագիստրոսական գիտաստիճանի ուսանող։
Արտակ Բեգոյան
Նախագծի ղեկավար
Արտակի փորձառությունը ներառում է վեբ ծրագրավորումն ու սոցիալական ցանցերի/մարքեթինգը, իսկ վերջին տարիներին իր կարիերան մեկնել է հանրային կապերի ուղղությամբ։ Նրա հետաքրքրության նոր առարկան բիզնեսի կառավարումն է։
Նախագծի աջակցում
Ուղարկի՛ր ապրիր բառը 7000 կարճ համարին եւ նվիրիր 1000 դրամ։
Ընտրիր նվերի չափսը, նպատակը եւ նվիրիր բանկային քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով։