
Մեր պատմությունը
2021 թվականի ապրիլին երկու ընկերներ համախմբվեցին Հայաստանում հոգեկան առողջության զարգացմանն ուղղված հանրային իրազեկում իրականացնելու նպատակի շուրջ։
COVID-19 համաճարակի հետեւանքները եւ 2020-ի ԼՂ հակամարտությունը այն բազմաթիվ գործոններից էին, որոնք ընդգծեցին համապատասխան աջակցություն ստանալու հարցում հոգեկան առողջության խնամքի առկա բացերը եւ մարտահրավերները, որոնք առկա էին եւ շարունակում են մնալ ցայսօր:
Գեվորգը եւ Արտակը կարծում էին, որ համայնքի ապաքինման եւ բարգավաճման համար հոգեկան առողջության կրթության եւ հոգեկան առողջության խթանման անհրաժեշտ մեխանիզմներ պետք է իրարկվեն ամբողջ Հայաստանում:
Millennial Psychologist-ի աջակցությամբ այս ձգտումն առաջնորդեց նրանց հիմնելու Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով ամուր հարթակ տրամադրել հոգեկան առողջության մասնագետներին՝ համատեղելու իրենց գիտելիքներն ու փորձը՝ առաջխաղացնելու հոգեկան առողջության իրազեկումը:
Առաջին 16 ամիսների ընթացքում ՀԱԻՆ-ն ամուր հարաբերություններ է հաստատել իր գործընկերների, աջակիցների եւ համայնքի հետ, որին ծառայում է` միաժամանակ իրականացնելով կյանքի բազմաթիվ ասպեկտներին աջակցող նախագծեր: Գիտակցելով շարունակական աշխատանքի կարեւորությունը եւ նման աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքակազմերի դերը՝ 2022 թվականի հունիսին սկզբնական հիմնադիրները որոշեցին անցում կատարել նախնական փուլից եւ ՀԱԻՆ-ը գրանցել որպես կազմակերպություն: Երկու ամիս ինտենսիվ աշխատանքից հետո մենք ավարտեցինք զարգացման 16-ամսյա անցումային փուլը եւ գրանցեցինք այն որպես ՀԿ։