Ուժի մեջ է՝ 31 մայիս 2024

Ներածություն

Այս Cookie քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ն (այսուհետ՝ «Կազմակերպություն», «մենք», «մեզ» կամ «մեր») օգտագործում cookie-ներ եւ դիտարկման նմանատիպ տեխնոլոգիաներ իր այս վեբ կայքում եւ/կամ այս Cookie քաղաքականությանը հղում կատարող իր այլ կայքերում կամ գորիքներում:

Ի՞նչ են cookie-ները

Cookie-ները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրվում են ձեր համակարգչում կամ այլ սարքում, երբ այցելում եք վեբ կայք: Նրանք օգնում են մեզ բարելավել ձեր զննարկման փորձը՝ հիշելով ձեր նախասիրությունները եւ բարելավելով մեր վեբ կայքի, կայքերի կամ գործիքների ֆունկցիոնալությունը: Cookie-ները կարող են լինել սեսիայի cookie-ներ (ժամանակավոր) կամ մշտական cookie-ներ (մնան մինչեւ չջնջվեն):

Ե՞րբ ենք մենք տեղադրում cookie-ներ

Մեր (.mha.am/) կայքերն այցելող ցանկացած զննարկիչ մեզանից կստանա cookie-ներ:

Մեր օգտագործած cookie-ների տեսակները

1. Հիմնական cookie-ներ. այս cookie-ներն անհրաժեշտ են մեր վեբ կայքի, կայքերի եւ գործիքների աշխատանքի համար եւ ձեզ հնարավորություն են տալիս դրանց հնարավորություններին հասանելիություն ստանալ: Առանց այս cookie-ների, որոշ ծառայություններ կամ գործառույթներ կարող են անհասանելի լինել:

2. Վերլուծական/կատարողական cookie-ներ. մենք օգտագործում ենք այս cookie-ները՝ տեղեկություններ հավաքելու համար այն մասին, թե ինչպես են այցելուներն օգտագործում մեր վեբ կայքը: Հավաքված տվյալները համախմբված են եւ անանուն՝ ապանձնավորված:

3. Ֆունկցիոնալության cookie-ներ. այս cookie-ները թույլ են տալիս մեր վեբ կայքին, կայքերին եւ գործիքներին հիշել ձեր կատարած ընտրությունները եւ տրամադրել ընդլայնված գործառույթներ:

4. Գովազդային cookie-ներ. մենք կարող ենք օգտագործել թիրախային կամ գովազդային cookie-ներ մեր վեբ կայքում, կայքերում եւ գործիքներում, որպեսզի կարողանանք համապատասխան տեղեկություններ տրամադրել մեր այցելուներին:

Cookie-ի օգտագործում

Cookie-ները կարող են օգտագործվել ձեզ ճանաչելու, ձեր նախասիրությունները հիշելու եւ ձեզ անհատականացված փորձ տալու համար՝ հնարավոր է նաեւ դարձնելով ձեր փոխազդեցությունները մեզ հետ ավելի արագ եւ անվտանգ: Բացի այդ, cookie-ները թույլ են տալիս մեզ տրամադրել ձեզ գովազդ եւ հարմարեցված գործառույթներ:

1. Նույնականացում. ձեր հաշվում հայտնվելուց հետո cookie-ներն օգնում են մեզ ցույց տալ ձեզ համապատասխան տվյալներ:

2. Անվտանգություն. մենք օգտագործում ենք cookie-ներ անվտանգության գործառույթների համար:

3. Նախապատվություններ. օգտագործման տարբերակ է ձեւաթղթերի լրացումը, օգնում է ձեզ հեշտացնել այն:

4. Գովազդ. մենք կարող ենք օգտագործել cookie-ներ՝ ձեզ համապատասխան գովազդ ցուցադրելու նպատակով մեր կայքում եւ դրանից դուրս: Մենք կարող ենք նաեւ հավաքել գովազդային վիճակագրական տեղեկություններ:

5. Արդյունավետություն, վերլուծություն եւ հետազոտություն. մենք օգտագործում ենք cookie-ներ վեբ կայքի, կայքերի եւ գործիքների նոր բաղադրիչները մշտադիտարկելու, բարելավելու եւ հետազոտելու նպատակով:

Cookie-ի համաձայնություն

Օգտագործելով մեր այս վեբ կայքը եւ/կամ մեր Cookie քաղաքականությանը հղում կատարող մեր այլ կայքերը կամ գործիքները՝ դուք համաձայնում եք cookie-ների եւ նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործմանը, ինչպես նկարագրված է սույն Cookie քաղաքականության մեջ: Դուք ցանկացած պահի կարող եք փոխել ձեր cookie-ների կարգավորումները՝ կարգավորելով ձեր զննարկիչի կարգավորումները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ տեսակի cookie-ների արգելափակումը կարող է ազդել մեր կայքում ձեր փորձի վրա:

Եթե դուք չեք ընդունում մեր կողմից cookie-ների օգտագործումը, ինչպես սահմանված է այս Cookie քաղաքականության մեջ, խնդրում ենք կարգավորել ձեր զննարկիչ այնպես, որ մերժի cookie-ները:

Երրորդ կողմի (երրորդ անձի) cookie-ներ

Մենք կարող ենք նաեւ օգտագործել երրորդ կողմի (երրորդ անձի) cookie-ներ՝ ձեր զննարկման ձեւերի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ հավաքելու եւ լրացուցիչ գործառույթներ ապահովելու համար: Այս cookie-ները տեղադրվում եւ վերահսկվում են երրորդ կողմերի (երրորդ անձանց) կողմից եւ ենթակա են նրանց գաղտնիության քաղաքականություններին: Մենք վերահսկողություն չունենք երրորդ կողմի (երրորդ անձի) cookie-ների կողմից հավաքված տեղեկությունների նկատմամբ:

Այս Cookie քաղաքականության թարմացումները

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Cookie քաղաքականությունը՝ արտացոլելու տեխնոլոգիայի, կիրառելի օրենքների կամ մեր Կազմակերպության գործելակերպի փոփոխությունները: Մենք ձեզ խրախուսում ենք պարբերաբար վերանայել այս քաղաքականությունը ցանկացած թարմացումների համար:

Վերջին թարմացում՝ 30 մայիս 2024