Ջեմմա Հովհաննիսյան

ՀԱԻՆ կամավոր

Ջեմմա Հովհաննիսյան, հոգեբան, տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի շրջանակում։

Դիպլոմավորված հոգեբան է մագիստրոսի կոչմամբ, Trauma Healing Institute-ի կողմից հավաստագրված կրտսեր ֆասիլիտատոր։

Ջեմման ավելացնում է իր մասնագիտական կարողությունները սթրեսի հաղթահարման, տրավմայի ապաքինման, ՀՏՍԽ, հոգեբանական գնահատման եւ կլինիկական հոգեբանության ուղղություններում:

Մարիամ Ղարիբյան

ՀԱԻՆ կամավոր

Մարիամ Ղարիբյան, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի պատասխանատու։

Սովորում է տնտեսագիտություն՝ Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում մասնագիտությամբ։ Ցանկանում է կրթությունը շարունակել կառավարման ոլորտում։

Մարիամն ունի ձեռնարկատիրական գործունեության եւ կառավարման փորձառություն, նաեւ հետաքրքրվում է մարքեթինգով:

Սոֆյա Սահակյան

ՀԱԻՆ կամավոր

Սոֆյա Սահակյան, հոգեբան, տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության «Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» եւ «Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին» նախագծերի շրջանակում։

Դիպլոմավորված հոգեբան է բակալավրի կոչմամբ, սովորում է կլինիկական հոգեբանություն մագիստրոսական ծրագրով։

Ունի աշխատանքային փորձ հատուկ կարիքներով անձանց հետ, եւ դեռահասների եւ երեխաների հետ ներառական կրթության ոլորտում։ Սոֆյան նաեւ ունի առաջին հոգեբանական օգնության տրմադրման փորձառություն։