Ինքնասպանությունը հանրային առողջության լրջագույն խնդիր է: 2020 թվականին ինքնասպանությունը Միացյալ Նահանգներում մահացության 12-րդ հիմնական պատճառն էր՝ խլելով ավելի քան 45900 մարդու կյանք:
Ինքնասպանությունը բարդ է եւ ողբերգական, սակայն այն հաճախ կարելի է կանխել: Ինքնասպանության նախանշաններն իմանալը եւ օգնության տրամադրումը կարող է օգնել փրկել կյանքեր:
Ի՞նչ է ինքնասպանությունը
Ինքնասպանությունն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց եւ արդյունքում մահանում են։
Ինքնասպանության փորձն այն է, երբ մարդիկ իրենց կյանքին վերջ տալու նպատակով վնասում են իրենց, բայց չեն մահանում։
Ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի մասին խոսելիս խուսափեք օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «հաջող ինքնասպանություն» կամ «անհաջող ինքնասպանություն». այս տերմինները հաճախ բացասական երանգավորում ունեն:
ԼԳԲՏ անձինք համարվում են ինքնասպանության բարձր ռիսկի խումբ։ ԼԳԲՏ անձինք ի սկզբանե հակված չեն ինքնասպանության ռիսկի իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով, այլ ավելի բարձր ռիսկի են ենթարկվում հասարակության մեջ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքի եւ խարանման պատճառով:
Վիճակագրություն
ԼԳԲՏ երիտասարդների շրջանում ինքնասպանություն կատարելու հավանականությունն ավելի քան չորս անգամ (Johns et al., 2019; Johns et al., 2020) գերազանցում է իրենց հասակակիցների նման փորձ կատարելու հավանականությանը:
Ավելի քան 1,8 միլիոն ԼԳԲՏ երիտասարդներ ամեն տարի լրջորեն մտածում են ինքնասպանության մասին ԱՄՆ-ում, եւ յուրաքանչյուր 45 վայրկյանում առնվազն մեկն ինքնասպանության փորձ է անում:
ԼԳԲՏ երիտասարդների հոգեկան առողջության վերաբերյալ 2022 թվականի ազգային հետազոտությունը (2022 National Survey on LGBTQ Youth Mental Health) ցույց է տվել, որ ԼԳԲՏ երիտասարդների 45%-ը լրջորեն մտածել է ինքնասպանության փորձի մասին վերջին տարում:
Նախանշաններ
Նախանշաններն այն մասին, որ ինչ-որ մեկը կարող է հայտնվել ինքնասպանության փորձի անմիջական վտանգի տակ, ներառում են՝
– խոսակցություն մահանալու կամ իրենց սպանելու ցանկության մասին,
– խոսակցություն հուսալքության կամ ապրելու պատճառներ չունենալու մասին,
– խոսակցություն թակարդում լինելու զգացողության մասին,
– անհաղթահարելի զգացմունքային կամ ֆիզիկական ցավի զգացում,
– խոսակցություն ուրիշների համար բեռ լինելու մասին,
– ընտանիքից եւ ընկերներից հեռանալը եւ հրաժեշտը,
– արժեքավոր ունեցվածքի հանձնում,
– ռիսկային վարք, որը կարող է հանգեցնել մահվան, օրինակ՝ չափազանց արագ մեքենա վարելը,
– հաճախ խոսելը կամ մտածելը մահվան մասին։
Այլ կարեւոր նախանշաններ, որոնք կարող են հուշել ինքասպանության փորձի հավանականության մասին՝
– տրամադրության ծայրահեղ փոփոխություններ,
– ինքնասպանության ուղիների որոնում, օրինակ՝ մահացու մեթոդների առցանց որոնումը, հաբեր կուտակելը կամ ատրճանակ գնելը,
– խոսակցություն անհաղթահարելի մեղքի կամ ամոթի զգացողության մասին,
– ավելի հաճախ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործելը,
– ուտելու կամ քնելու սովորությունների փոփոխությունը։
Կարեւոր է նշել, որ ինքնասպանությունը սթրեսին նորմալ արձագանք չէ: Ինքնասպանության մտքերը կամ գործողությունները ծայրահեղ անհանգստության նշան են, եւ չպետք է անտեսվեն: Եթե այս նախանշանները վերաբերում են ձեզ կամ ձեզ ծանոթ մեկին, դիմեք օգնության որքան հնարավոր է շուտ, հատկապես, եթե վարքագիծը վերջերս է ձեւավորվել:
Միացի՛ր մեզ սոցիալական ցանցերում
Մեր առաքելությունն է հոգեկան առողջության իրազեկումը, հոգեկան առողջության բարեկեցությունը եւ խնամքի հասանելիությունը առաջադեմ գիտելիքների տրամադրմամբ, հոգեկան առողջության կարեւորագույն դերի հաղորդակցմամբ, աջակցող միջավայրերի խթանմամբ եւ խարանի հաղթահարմամբ: Ե՛կ միասին դա անենք։