Քչերը գիտեն, որ հունիսին եւ նոյեմբերին մասնագիտական հանրույթն ակտիվորեն խրախուսում է տղամարդկանց հոգեկան առողջության իրազեկումը։
Այսօր մենք քննարկում ենք հոգեկան առողջությունն ավելի շատ եւ ավելի հաճախ քան երբեւէ։ Մենք ավելի բաց ենք հոգեկան առողջության մարտահրավերները նույնականացնելիս, դրանք քննարկելիս եւ ինքնախնամքի մարտավարություններ որոշելիս։
Այդուհանդերձ, տղամարդկանց պարագայում, հոգեկան առողջության մարտահրավերներն ու դրանց ուղղված քայլերը շատ ավելի քիչ են դիտարկվում եւ իրականացվում։
Որոնք են տղամարդկանց հոգեկան առողջության մարտահրավերները
Այժմ դեռ առկա է տղամարդկանց հոգեկան առողջության խարանը, ինչը դժվարեցնում է տղամարդկանց համար խնամքի եւ բարելավման միջոցների հասանելիությունը։ Հասարակությունը դեռ ակնկալում է տղամարկանցից «թաքցնել» հույզերը եւ «դիմակայել» խնդիրներին՝ լինել «ուժեղ»։ Տղամարդկանց դեպքում հոգեկան առողջության մասին հոգ տանելը կամ դրանով անհանգստանալը դիտարկվում է որպես թուլության նշան։
Հոգեկան առողջության մարտահրավերները թուլության նշան չեն, եւ դրանք անտեսելն առաջացնում է հավելյալ ռիսկեր առողջության համար։
Ինչպես «կարդալ» վիճակագրությունը
Մի շարք վիճակագրական տվյալներ հուշում են, որ կանանց մոտ հոգեկան առողջության խնդիրներն ավելի հաճախ են դիտարկվում։ Մինչդեռ, մասնագիտական հանրույթում ընդունված է կարծել, որ սա հիմնականում տղամարդկանց իրենց առողջության մասին հոգ չտանելու եւ չհետազոտվելու արդյունք է։
Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վիճակագրության ԱՄՆ-ում 2021 թվականին տղամարդկանց ինքասպանության փորձերը չորս անգամ ավելի շատ են եղել՝ քան կանանցը։
Ցավոք, նույնիսկ երբ տղամարդիկ դիմում են հոգեկան առողջության խնամք ստանալու համար, հաճախ չեն ստանում անհրաժեշտ աջակցությունը հոգեկան առողջության ոլորտի թերֆինանսավորման պատճառով։
Հատկապես այս ամիս կարեւոր է խոսել տղամարդկանց եւ տղաների հոգեկան առողջության մասին, անհրաժեշտ է ցույց տալ աջակցություն եւ ազատվել խարանից հոգեկան առողջության մարտահրավերներին դիմակայելու ավելի արդյունավետ միջոցների հասանելիությունն ապահովելու նպատակով։