Քոփրոդաքշնը կարեւորում է մարտահրավերների կենսափորձը կրող անձանց մասնակցությունն արդյունավետ ծառայությունների նախագծման գործընթացում, ապահովելով համագործակցության տարածք եւ հավասար պայմաններ գիտելիքների փոխանակման եւ մասնակիցների կարողությունների զարգացման համար։
Ի՞նչ է քոփրոդաքշնը
Քոփրոդաքշնը հոգեկան առողջության եւ սոցիալական խնամքի ոլորտում հետազոտության, քաղաքականության եւ պրակտիկայի մոտեցում է, որը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ծառայություններից օգտվող մարդիկ ունեն արժեքավոր գիտելիքներ եւ փորձ, որը կարող է բարելավել տրամադրվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը, դարձնելով դրանք ավելի մատչելի, թիրախային եւ հասանելի:
Այս մոտեցումն ի հայտ եկավ յոթանասունականներին, օգնելով աջակցել համայնքներին եւ հատուկ մարտահրավերների հետ առնչվող անձանց։ Այն օգնում է հոգեկան առողջության մարտահրավերների հետ առնչված մարդկանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին, գործընկերներին եւ այլոց, որոնք «փորձագետ են իրենց փորձառությամբ», մասնակցել հոգեկան առողջության ծառայությունների պլանավորման եւ տրամադրման գործընթացում որպես հավասար համահեղինակ։
Քոփրոդաքշնի առավելությունները
Այն կարող է բարելավել մասնակիցների ինքնավստահությունն ու բարեկեցությունը, ինչպես նաեւ ավելացնել հմտություններն ու տրամադրել նոր փորձ: Այն մասնակիցներին օգնում է ձեռք բերել նպատակի նոր զգացում։
Քոփրոդաքշնի հիմնական առավելությունն այն է, որ այն համախմբում է տարբեր ծագում ունեցող եւ կյանքի տարբեր փորձառություններ ունեցող մարդկանց: Դրա ամենակարեւոր առավելություններից մեկն այն է, որ ծառայություններ տրամադրողներին, քաղաքականություններ մշակողներին, կազմակերպություններին եւ հետազոտողներին թույլ է տալիս ստանալ տարբեր տեսակետներ մարդկանցից, ովքեր ունեն հոգեկան առողջության եւ հոգեհուզական բարեկեցության մարտահրավերների կամ դրանց հետ առնչվելու փորձառություն:
Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունն ակտիվորեն կիրառում է այս մեթոդը, օգնելով բարելավել ծառայությունների որակն ու շահառուների բարեկեցությունը։
Կապվեք մեզ հետ եւ գրանցեք հայտ, եթե ցանկանում եք ներդնել այս մոտեցումը ձեր աշխատանքային գործընթացում։