Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության հայտարարությունը Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ
Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը։
Մենք խորապես անհանգստացած ենք առողջապահության ոլորտում մարդու իրավունքների նմանօրինակ ոտնահարումների եւ խտրական գործողությունների վերաբերյալ ստացված լուրերով, եւ մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում տուն-ինտերնատի շահառուներին եւ նրանց ընտանիքներին:
Այս անընդունելի միջադեպը ցույց է տալիս հոգեկան առողջության իրազեկման կարեւորությունը եւ պետական առողջապահական ծառայություններում փոփոխությունների խիստ անհրաժեշտությունը:
Խտրականության նման դրսեւորումները անհանդուրժելի են, եւ Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը վճռական է Հայաստանում բարձրացնելու իրազեկվածությունը հոգեկան առողջության հարցերի վերաբերյալ։