Դարձի՛ր կամավոր

Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը (այսուհետ՝ Նախաձեռնություն) համագործակցության է հրավիրում մասնագետների եւ ուսանողների։

Նախաձեռնությունը համագործակցության է հրավիրում հոգեբանների եւ սոցիալական աշխատողների իր առաջիկա նախագծում ներգրավելու նպատակով։ Նախագծի վերաբերյալ տեղեկությունները շուտով հասանելի կլինեն առաջիկա նախագծեր բաժնում։

Համագործակցությունն իրականացվում է կամավորական սկզբունքով՝ դրամական փոխհատուցում չի նախատեսվում։

Նախաձեռնությունը հոգում է կամավորական աշխատանքի ընթացքում գոյացած փոխադրման բոլոր ծախսերը՝ նախապես սահմանված կարգով։

Հավելյալ տեղեկություններ

– Ներգրավվող մասնագետների քանակը՝ 10 (տասը),

– համագործակցության ընդհանուր տեւողությունը՝ 6 (վեց) ամիս (հնարավոր է երկարացնել),

– ակնկալվող շաբաթական առավելագույն ծանրաբեռնվածությունը՝ 4 (չորս) ժամ (հնարավոր է ավելացնել ըստ կամավորի ցանկության),

– աշխատանքային ժամերը՝ ֆիքսված եւ ճկուն (հաշվի առնելով շահառու/ներ/ի կարիքները),

– աշխատանքի վայրը՝ առցանց եւ առկա (հաշվի առնելով շահառու/ներ/ի կարիքները եւ մասնագետի բնակության վայրը

Կամավորական աշխատանքն ընձեռում է մի շարք հնարավորություններ, այդ թվում՝

– անվճար վերապատրաստում,

– աշխատանքային/կամավորության փորձ։

Տրամադրվում է կամավորության հավաստագիր։

Նախապայմաններ

– Բարձրագույն մասնագիտական հոգեբանական կամ սոցիալական կրթություն (ամբողջական կամ անավարտ),

– հայերեն լեզվի իմացություն (որպես մայերենի լեզու),

– բարձր պատասխանատվություն,

– մասնագիտական աճի ցանկություն։

Ցանկալի է

– 1 (մեկ) տարվա աշխատանքային/կամավորության փորձ,

– անգլերեն լեզվի խոսակցական իմացություն։

Հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք համագործակցությունն իրականացվում է պայմանագրային հիմունքներով
Այո, կամավորի հետ կնքվում է պայմանագիր։


Ես դեռ ուսանող եմ, արդյո՞ք հնարավորություն եմ ունենալու տրամադրել հոգեբանական խորհրդատվություն
Ոչ, միայն մասնագիտական բարձրագույն կրթությամբ մասնագետները կարող են տրամադրել այս ծառայությունը։


Ե՞րբ է սկսվելու աշխատանքը
Ապրիլ ամսվա երկրորդ կեսին, հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն հարցազրույցների ընթացքում։

Խնդրում ենք լրացնել հայտադիմումը։

Կամավորների ընտրությունն իրականացվում է 3 (երեք) փուլով՝

– դիմումների դիտարկում եւ համապատասխանության ստուգում,

– հարցազրույց,

– մասնագիտական հարցազրույց։

Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ Նախաձեռնությունը կապ կհաստատի եւ կհրավիրի հոջորդող հարցազրույցներին։

Առաջին փուլը չհաղթահարած դիմորդներին հորդորում ենք կապ պահպանել Նախաձեռնության հետ, ձեր աջակցությունը կարող է անկյունաքարային դեր ունենալ Նախաձեռնության այլ նախագծերում։ Մենք անպայման կապ կհաստատենք եւ կառաջարկենք համագործակցության այլ տարբերակներ առաջին իսկ հնարավորության դեպքում։

Նախաձեռնության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների, հարցերի եւ առաջարկությունների դեպքում խնդրում ենք դիմել [email protected] էլփոսթով կամ սոցիալական ցանցերի մեր օգտահաշիվներին՝

Credits: photo by Alexandr Hovhannisyan on Unsplash