Գրանցվել անվճար ծառայությունների տրամադրման հարթակում

Սիրով տեղեկացնում ենք, որ «Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնությունը» մեկնարկում է անվճար ծառայությունների տրամադրման հարթակը։

Հարթակը նախատեսված է հոգեկան առողջության եւ հարակից ոլորտների այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են անվճար ծառայություններ տրամադրել խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

Ինչպես է աշխատում հարթակը

  • կազմակերպությունն ուղղորդում է շահառուներին կամ շահառուներն իրենք ընտրում են իրենց անհրաժեշտ ծառայությունը,
  • ընտրում են ծառայության առաջիկա հասանելի օրն ու ժամը, եւ
  • մասնագետների ցանկից ընտրում են մասնագետին։

Ինչպես է կատարվում ամրագրումը․ մենք առաջարկում ենք երկու տարբերակ,

  • առաջինում՝ մենք ապահովում ենք հաղորդակցությունը, ընդհուպ մինչեւ ծառայության տրամադրումը,
  • իսկ երկրորդում՝ մենք տրամադրում ենք մասնագետի կոնտակտային տվյալները, եւ ամբողջ հաղորդակցությունն արդեն իրականացնում է մասնագետը։

Ինչպե՞ս է կազմակերպությունը դյուրին դարձնում այս գործընթացը

  • մենք գրանցում ենք ձեր կողմից տրամադրվող ծառայություններն ու ժամանակացույցը,
  • անհրաժեշտության դեպքում թարամցնում ենք դրանք,
  • մասնագետի ցանկության դեպքում ապահովում ենք շահառուների հետ կապն ու ամրագրման գործընթացը,
  • որոշ ծառայությունների դեպքում տրամադրում ենք ծառայությունների տրամադրման տարածք, եւ
  • ապահովում ենք հաղորդակցությունն ու լոգիստիկան։

Ինչ տեղեկություններ է տրամադրում մասնագետը

  • հարթակում տեղադրվում է մասնագետի օգտահաշիվը՝ անուն, ազգանուն, մասնագիտական որակավորում եւ նկար,
  • մասնագետի կողմից տրամադրվող ծառայությունների ցանկը,
  • ծառայությունների տրամադրման հաանելի ժամանակացույցն, ու
  • ծառայությունների տրամադրման վայրը։

Մենք տրամադրում ենք հարմարավետ հարթակ եւ ադմինիստրատիվ աջակցություն ձեր մարդասիրական գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար։

Հարթակում գրանցումը բաղկացած է երկու պարտադիր, եւ մեկ ընտրովի մոդուլներից։

  1. Առաջին պարտադիր մոդուլը ներառում է տվյալների հավաքում եւ ժամանակացույցի հաստատում։
  2. Երկրորդ պարտադիր մոդուլը ներառում է առցանց կարճ հարցազրույց եւ նույնականացում։
  3. Երրորդ ընտրովի մոդուլը ներառում է առցանց հարցազրույց էթիկական ուղեցույցների եւ «զրո խտրականության» վերաբերյալ, որի արդյունքում ձեր առցանց օգտահաշվին կկցվի հատուկ «վստահության» նշան։