Հոգեբանական աջակցություն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց խնամակալներին եւ ընտանիքի անդամներին

Նախագիծն իրականացվում է կամավորական հիմունքներով։ Բոլոր մասնագետները համագործակցում են կամավորական հիմունքներով։ Բոլոր ծառայությունները տրամադրվում են կամավորական հիմունքներով համագործակցող մասնագետները։

Բոլոր մասնագետներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորումներ։

Ո՞վ կարող է լինել նախագծի շահառու

Նախագծի շահառու կարող են լինել հոգեկան առողջության եւ/կամ դրան առնչվող առանձնահատկություն, կամ զարգացման խնդիր ունեցող անձանց ընտանիքի անդամները եւ/կամ խնամակալները։

Ինչպե՞ս գրանցվել նախագծի շրջանակում տրամադրվող ծառայությունից օգտվելու համար

Գրանցվելու համար անցեք այս հղումով։

Ինչո՞ւ է կարեւոր այս նախագիծը

Խնամակալի հոգեկան առողջության վրա խնամքը բացասաբար է անրադառնում:

Խնամակալների մոտ գրանցվում է սթրեսի ավելի բարձր մակարդակ, քան այլոց մոտ։

Ուսումնասիրությունները փաստում են, որ խնամակալների շրջանում դեպրեսիայի ախտանիշների եւ հոգեկան առողջության խնդիրների ավելի բարձր մակարդակ է գրանցվում:

Քրոնիկական սթրես ունեցող խնամակալները կարող են ունենալ կարճաժամկետ հիշողության, ուշադրության եւ խոսքային IQ-ի վատթարացում:

Սթրեսի ավելացմանը զուգահեռ խնամակալների մոտ ավելանում է ալկոհոլի եւ այլ վնասակար նյութերի օգտագործման հավանականությունը:

Ընտանիքի անդամ խնամակալներն ավելի են հակված թշնամանքի բարձր մակարդակի, քան այլոք:

Խնամակալների շրջանում դեպրեսիայի ախտանիշների եւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների բարձր մակարդակը շատ խնամակալների ֆիզիկական առողջության վատթարացման վտանգի տակ է դնում։

Ավելին՝ Խնամակալի հոգեկան առողջությունը հոդվածում։

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում նախագծի շրջանակում

Նախագծի շրջանակում հոգեկան առողջության եւ/կամ դրան առնչվող առանձնահատկություն, կամ զարգացման խնդիր ունեցող անձանց ընտանիքի անդամներին եւ/կամ խնամակալներին տրամադրվում են հոգեբանական ծառայություններ, այդ թվում հոգեբանական խորհրդատվություն եւ/կամ հոգեթերապիա։

Ծառայությունները տրամադրվում են հոգեսոցիալական աջակցության ձեւաչափի շրջանակում։

Ծառայությունները տրամադրվում են անհատական եւ խմբային ձեւաչափերով։

Ծառայությունները տրամադրվում են առկա եւ առցանց։

Ե՞րբ է մեկնարկելու նախագիծը

Նախագծն արդեն մեկնարկել է։

Նախագծի առաջին փուլի տեւողությունը՝ 6 ամիս։