«Ընկալումներ․ արվեստը հանուն ներառականության» ցուցահանդեսի շրջանակում հրավիրում ենք ձեզ մասնակցելու բացօթյա քոփրոդաքշնի և քննարկման։
Թեման՝ «Արվեստի դերը հոգեկան առողջության և բարեկեցության մեջ»։
Միջոցառման ընթացքում արվեստի միջոցով կբացահայտենք, թե ինչպես կարող է ստեղծագործությունը դառնալ ինքնախնամքի, ապաքինման և հասարակական կապերի ամրապնդման գործիք։ Սա նոր հորիզոններ է բացում թե՛ հոգեկան առողջության մասնագետների համար՝ տեսնելու թերապևտիկ նոր մոտեցումներ, թե՛ արվեստագետների համար՝ վերաիմաստավորելու իրենց դերը համայնքային փոփոխությունների մեջ։
Ձևաչափը՝ խմբային աշխատանք՝ համատեղ քննարկմամբ, մտագրոհով և ստեղծագործության միասնական կերտմամբ։
Ամսաթիվ՝ դեկտեմբերի 5
Ժամը՝ 15:00 – 17:00
Ստեղծված համատեղ աշխատանքը կթվայնացվի, կպահպանվի և կհանդիսանա հաջորդ նմանատիպ ցուցադրության առաջին խորհրդանշական ստեղծագործությունը։
Ակտիվ մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել այս հղումով։
Միացե՛ք մեզ՝ միասին կառուցելու ավելի ներառական, ապահով և հոգատար միջավայր։