Հոգեբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց

Նախագիծն իրականացվում է կամավորական հիմունքներով։ Բոլոր մասնագետները համագործակցում են կամավորական հիմունքներով։ Բոլոր ծառայությունները տրամադրում են կամավորական հիմունքներով համագործակցող մասնագետները։

Բոլոր մասնագետներն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորումներ։

Ո՞վ կարող է լինել նախագծի շահառու

Նախագծի շահառու կարող են լինել բռնի տեղահանված անձինք։

Ինչպե՞ս գրանցվել նախագծի շրջանակում տրամադրվող ծառայությունից օգտվելու համար

Գրանցվելու համար խնդրում ենք գրել մեր էջին այստեղ կամ լրացնել հետեւյալ ձեւթուղթը։

Ինչո՞ւ է կարեւոր այս նախագիծը

Վերջին 10 տարիների ընթացքում պատերազմների կամ այլ կոնֆլիկտների հետ առնչվողների 9 տոկոսն առնչվել են հոգեկան առողջության խնդրի հետ։

Հակամարտության գոտում ապրողների 22 տոկոսն առնչվում են դեպրեսիայի, տագնապի, հետտրավմատիկ սթրեսային խանգարման, երկբեւեռ աֆեկտիվ խանգարման կամ շիզոֆրենիայի հետ։

Հակամարտության, աղետի, բռնության կամ կորստի փորձը եւ մեկուսացման զգացումը ինքնասպանության ռիսկի գործոններ են, դրանք կապված են ինքնասպանության վարքագծի հետ:

Ավելին կարող եք տեսնել հետեւյալ հոդվածում՝

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում նախագծի շրջանակում

Նախագծի շրջանակում բռնի տեղահանված անձանց տրամադրվում են հոգեբանական ծառայություններ, այդ թվում հոգեբանական խորհրդատվություն։

Ծառայությունները տրամադրվում են հոգեսոցիալական աջակցության ձեւաչափի շրջանակում։

Ծառայությունները տրամադրվում են անհատական եւ խմբային ձեւաչափերով։

Ծառայությունները տրամադրվում են առկա եւ առցանց։

Ե՞րբ է մեկնարկելու նախագիծը

Նախագծն արդեն մեկնարկել է։

Նախագծի երկրորդ փուլի տեւողությունը՝ 6 ամիս։

Նախագծի կազմն ու կամավորները

Գեվորգ Ղարիբյան

Նախագծի կլինիկական ղեկավար

Գեվորգը հոգեկան առողջության ջատագով է, բանախոս եւ հետազոտող։ Նա ԲՀՀ վավերացված հոգեբան է (CPsychol) եւ ԲՀՀ Հոգեթերապիայի Բաժնի Կոմիտեյի անդամ։ 2022-2023 ՄԹՀԼ մագիստրոսական գիտաստիճանի ուսանող։

Արտակ Բեգոյան

Նախագծի ղեկավար

Արտակի փորձառությունը ներառում է վեբ ծրագրավորումն ու սոցիալական ցանցերի/մարքեթինգը, իսկ վերջին տարիներին իր կարիերան մեկնել է հանրային կապերի ուղղությամբ։ Նրա հետաքրքրության նոր առարկան բիզնեսի կառավարումն է։

Մարիամ Ղարիբյան

Նախագծի պատասխանատու

Մարիամը սովորում է տնտեսագիտություն՝ Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում մասնագիտությամբ։ Ցանկանում է կրթությունը շարունակել կառավարման ոլորտում։

Ջեմմա Հովհաննիսյան

Նախագծի MHPSS մասնագետ

Տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության հոգեսոցիալական աջակցության նախագծերի շրջանակում։

Սոֆյա Սահակյան

Նախագծի MHPSS մասնագետ

Տրամադրում է խորհրդատվություն՝ հոգեսոցիալական աջակցություն, Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնության հոգեսոցիալական աջակցության նախագծերի շրջանակում։

Նախագծի աջակցում

Ուղարկի՛ր start բառը 7000 կարճ համարին եւ նվիրիր 1000 դրամ։

Ընտրիր նվերի չափսը, նպատակը եւ նվիրիր բանկային քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով։

Աջակցի՛ր մեր գործունեությանը