Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն անդրադառնում մեր հոգեկան առողջության և հուզական բարեկեցության վրա
Աննախադեպ փոթորիկներից ու անտառային հրդեհներից մինչև բուսածածկույթի ոչնչացում և ծայրահեղ տապ. մեր մոլորակը շարունակաբար փոփոխվում է միջին ջերմաստիճանի աճի հետևանքով։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս ճգնաժամերն առաջացնում են նորանոր բացասական ազդեցություններ մեր առողջության վրա, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները, ալերգիաները, մանկական զարգացման մարտահրավերները, ստամոքսաղիքային խնդիրները և, իհարկե, քրոնիկ հիվանդություններն ու քաղցկեղը։